Բաքվում Իրանի դեսպանատունը հերքել է Իսրայելի ուժային կառույցների հայտարարությունները՝ կապված Ադրբեջանում հնարավոր հակաիսրայելական գործողությունների նախապատրաստման հետ։
Դեսպանատան հայտարարության մեջ նշվում է, որ նման պնդումները նպատակ ունեն պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում։
Իրանական կողմը Իսրայելին մեղադրել է տարածաշրջանում լարվածություն հրահրելու և ապատեղեկատվություն տարածելու մեջ՝ ընդգծելով, որ նման քայլերը միտված են հակամարտության աշխարհագրության ընդլայնմանը։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ տարածաշրջանում տեղի ունեցող որոշ միջադեպեր՝ ներառյալ ենթակառուցվածքների թիրախավորումը և անօդաչու սարքերի հարձակումները, ներկայացվում են որպես ապակայունացման փորձեր։
Դեսպանատունը կոչ է արել դիմակայել այն գործողություններին, որոնք կարող են վնասել Իրանի և Ադրբեջանի հարաբերություններին։

