Հայաստանը՝ որպես տարածաշրջանային ներդրումային կենտրոն․ ԻՆՔՈՐ-ը համագործակցության նոր հնարավորություններ ու պայմաններ է ստեղծում
Լուրեր |
ԻՆՔՈՐ ներդրումային ընկերության կողմից կազմակերպված բիզնես-նախաճաշը կայացավ հուլիսի 23-ին Գրանդ հոթել Երևանում։
Միջոցառումը միավորել էր ֆինանսական շուկայի ներկայացուցիչներին և մասնագետներին, ներդրողներին և գործարարներին։
Քննարկման առանցքում էին Հայաստանի ներդրումային շուկայի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները։
Հանդիպման ընթացքում բանախոսները քննարկեցին տնտեսական միտումները, ներդրումային միջավայրի առանձնահատկություններն ու առկա ռիսկերը, ներկայացրեցին վերլուծություններ Հայաստանի և Մերձավոր Արևելքի շուկաների վերաբերյալ։ Ելույթներում առանձնակի կարևորվեց միջազգային համագործակցությունը՝ որպես ներդրումային կապիտալի ներգրավման նշանակալի գործոն։

ԻՆՔՈՐ-ի բիզնեսի զարգացման տնօրեն Դավիթ Դավթյանն իր ելույթում նշեց. «ԻՆՔՈՐ-ը հաջողությամբ համագործակցում է ֆինանսական տարբեր կառույցների հետ»։ Դավթյանն ընդգծեց նաև, որ ընկերությունը հաջողությամբ ներդրումային ծառայություններ է մատուցում հայաստանյան և արտասահմանյան հաճախորդներին:
Միջոցառման ընթացքում ԻՆՔՈՐ-ի գլխավոր վերլուծաբան Հայկ Օհանյանը մասնակիցներին ներկայացրեց ներդրումային ժամանակակից ուղղությունների վերաբերյալ համառոտ վերլուծություն։ Նա խոսեց միջազգային ակտիվներում ներդրումների առանցքային նշանակության մասին՝ հյուրերի ուշադրությունը հրավիրելով չինական և թայվանական խոշորագույն թվային ընկերությունների գործունեության վրա։

Նման հետաքրքիր ձևաչափով հանդիպումն իրականացվեց ԱՄԷ-ում գործընկեր AM Wealth ընկերության հետ համատեղ։ Ընկերության զարգացման տնօրեն Մարինա Ժուկովան կարևորեց կապիտալի պահպանման ռազմավարական մոտեցումը․
«Այսօր ներդրումային հաջողության բանալին ակտիվների գրագետ դիվերսիֆիկացիան է։ Պատկերացրեք՝ յուրաքանչյուր 10 գործարարից 8-ը բիզնեսը վաճառելուց հետո մոտ 10 տարվա ընթացքում կորցնում է իր ակտիվների մինչև 50%-ը։ Դիվերսիֆիկացիան օգնում է նվազեցնել կապիտալի կորստի ռիսկերը։ Ներդրումային պորտֆելը պետք է ներառի և՛ բաժնետոմսեր, և՛ պարտատոմսեր, և՛ անշարժ գույք, և՛ ոսկի։ Արդյունքում՝ մենք առաջարկում ենք ֆինանսական պլանավորում՝ հուսալի գործընկեր՝ կոնտրագենտի միջոցով վստահելի իրավական հարթակում»։
Հանդիպման ավարտից հետո հյուրերը հնարավորություն ունեցան ոչ պաշտոնական միջավայրում քննարկելու մասնագիտական թեմաներն ու խնդիրները, դիտարկել նոր համագործակցությունների շրջանակներն ու հեռանկարները։
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․