Գրեթե ամեն օր օգտագործում ենք դեմքի խոնավացնող քսուքներ, դիմակներ, շիճուկներ և կոսմետիկ այլ միջոցներ՝ վստահ լինելով, որ այդպիսով խնամում ենք մեր մաշկը: Բայց դրանք վատ ազդեցություն կամ հետեւանք կարող են ունենալ, եթե պիտանիության ժամկետի մեջ չլինեն։
Երևանի մի շարք խանութներում վաճառվում է ժամկետանց, կեղծված ժամկետով կամ առանց ժամկետի գործարանային մակնշման կոսմետիկա։ «Հետքն» այս բացահայտումներն արել է՝ այցելելով եւ գնումներ կատարելով «Օրիգինալ բուտիկ» (Original boutique), «Մարի» եւ «Էվա կոսմետիկս» խանութներում:
«Օրիգինալ բուտիկ» (Original boutique) կոսմետիկայի խանութից (Աբովյան 25, հղում) 2026 թվականի փետրվարին գնել ենք Farm Stay ապրանքանիշի խոնավացնող էմուլսիա ապրանքատեսակը։ Այս ապրանքատեսակի ժամկետը կեղծված է եղել։ Ապրանքի տարայի ներքևի հատվածում մակնշված է եղել հին ժամկետ, ըստ որի՝ պիտանիության ժամկետն անցել է երկու տարի առաջ՝ 2024 թվականին։ Այս մակնշումն, ըստ ամենայնի, փորձել են ջնջել, քանի որ այն ընթեռնելի է միայն վառ լույսի տակ ու առաջին հայացքից հնարավոր չէ նկատել։ Դրա փոխարեն նույն շշի վրա, արդեն կողքի հատվածում նոր՝ վառ սև գույնով թարմ ժամկետ է մակնշված: Ըստ երկրորդ մակնշման, ապրանքի պիտանիության ժամկետն ավարտվում է 2026 թվականի նոյեմբերի 21-ին։ «Օրիգինալ բուտիկ» խանութում առկա են եղել նույն ապրանքատեսակի և նույնատիպ «թարմ» մակնշմամբ ապրանքներ։
«Մարի» հանրախանութում այլ իրավիճակ էր: Մետրոյի «Շենգավիթ» կայարանի հարևանությամբ գտնվող «Մարի» հանրախանութում առաջին անգամ եղել ենք 2026 թվականի մարտին։ Խանութում վաճառվում էին մի շարք ապրանքատեսակներ, որոնց ժամկետն անցել էր մոտ կես տարի առաջ: Դրանք վաճառվում էին ոչ թե նոր ժամկետների մակնշմամբ, այլ հենց հին ժամկետներով:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

