ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 14 միլիարդ 953.4 միլիոն դոլար՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2.7%-ով։ Միայն սեպտեմբերին արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 644.1 մլն դոլար (նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ նվազումը՝ 3.0%, իսկ օգոստոսի համեմատ՝ -2.8%)։
Ինչու է դա կարևոր. Արտաքին առևտրի կառուցվածքում նկատվում է արտահանման ծավալների կրճատման և ներմուծման աճի միտում։ Առաջին 9 ամիսներին արտահանումը կրճատվել է 8.0%-ով, մինչդեռ ներմուծումն աճել է 9.5%-ով։ Սեպտեմբերին արտահանման անկումն ավելի խորն է եղել՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազելով 18.6%-ով։
Արտաքին առևտրի հիմնական ցուցանիշները (2026թ. հունվար-սեպտեմբեր).
Ընդհանուր առևտրաշրջանառություն. $14,953.4 մլն (+2.7% YoY)։
Սեպտեմբերին. $1,644.1 մլն (-3.0% 2025թ. սեպտեմբերի համեմատ)։
Արտահանման ծավալներ. $5,163.1 մլն (-8.0% YoY)։
Սեպտեմբերին. $543.0 մլն (օգոստոսի համեմատ՝ -4.9%, 2025թ. սեպտեմբերի համեմատ՝ -18.6%)։
Ներմուծման ծավալներ. $9,790.3 մլն (+9.5% YoY)։
Սեպտեմբերին. $1,101.1 մլն (2025թ. սեպտեմբերի համեմատ՝ +7.2%)։
Փոխարժեք. ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի միջին փոխարժեքը 9 ամսում կազմել է 371.32 դրամ (սեպտեմբերին՝ 363.59 դրամ)։


