Անդրադառնալով կենսաչափական փաստաթղթերի արժեքին՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ առաջարկվող նոր անձնագրերը բովանդակային և գործառնական առումով համադրելի չեն ներկայում 1000 դրամով տրամադրվող անձնագրերի հետ։ Նրա խոսքով՝ համեմատությունը պետք է կատարել նախկինում 25 հազար դրամով տրամադրվող կենսաչափական անձնագրերի հետ․ նախկինում տրամադրված կենսաչափական անձնագրերը չեն սպասարկվել օտարերկրյա պետությունների սահմանային անցակետերի «e-gate» ավտոմատացված համակարգերով, քանի որ չի իրականացվել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության միջոցով տեղեկատվության փոխանակման գործընթացը, որն անհրաժեշտ է այլ երկրներում անձնագրի տվյալների իսկությունը ստուգելու համար։
Արփինե Սարգսյանի խոսքով՝ ներդրվող կենսաչափական համակարգը կապահովի անվտանգության բարձր մակարդակ, էապես կնվազեցնի փաստաթղթերի կեղծման հավանականությունը և քաղաքացիներին հնարավորություն կտա օգտվելու թվային ծառայություններից, իսկ որոշ ժամանակ անց՝ նաև «e-gate» համակարգերից։ Նախարարն ընդգծել է, որ համակարգի ներդրումը նաև վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կարևոր բաղադրիչներից է։
Անդրադառնալով գնագոյացմանը՝ նախարարը նշել է, որ առաջարկվող արժեքում պետական շահույթ ներառված չէ։ Այն ձևավորվել է բաց և թափանցիկ մրցույթի արդյունքում՝ մասնավոր գործընկերոջ առաջարկի հիման վրա։ Մրցույթի մյուս մասնակիցը ևս ներկայացրել է համանման գնային առաջարկ, իսկ ընտրված առաջարկի արժեքն ավելի ցածր է եղել։
Նախարարը վերահաստատել է, որ գործող անձնագրերը նոր կենսաչափական փաստաթղթերով փոխանակելու պարտադիր ժամկետ սահմանված չէ․ քաղաքացիները կարող են շարունակել օգտվել իրենց անձնագրերից մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը։ Ցանկության դեպքում նրանք կարող են դիմել նաև նոր կենսաչափական փաստաթուղթ ստանալու համար։ Արփինե Սարգսյանը հայտնել է նաև, որ սոցիալական տարբեր խմբերի համար նախատեսվող փաթեթների մասին տեղեկատվությունը կհրապարակվի առաջիկայում։
Նոյեմբերի 1-ից կգործարկվեն «ՀայՓասի» 14 գրասենյակներ, որոնցից երկուսը՝ Երևանի «Երևան մոլ» և «Մեգամոլ» առևտրի կենտրոններում։ Մարզային գրասենյակների տեղակայման վայրերը նույնպես հանրայնացվել են, իսկ մինչև մարտ գրասենյակների թիվը կհասնի 23-ի։
Գործունեությունը շարունակող անձնագրային բաժինները կծառայեն նաև որպես խորհրդատվական կետեր։ Եթե քաղաքացիները դժվարություններ ունենան առցանց հարթակում գրանցվելիս կամ կենսաչափական համակարգից օգտվելիս, կարող են դիմել այդ բաժիններ և ստանալ աշխատակիցների աջակցությունը։
ABNews
25 հազար դրամով տրամադրված անձնագրերը չեն ապահովել կենսաչափական համակարգի լիարժեք հնարավորությունները․ ՆԳ նախարար
Լուրեր | 2026/10/26 15:50

Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/10/26 17:24
Եկամուտների գերակատարում և ծախսերի թերակատարում. ինչպես է փոխվել ՀՀ պետական բյուջեն 2026թ. հունվար-սեպտեմբերին
ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը։ Առաջին 9 ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2,431 միլիարդ դրամ՝ ապահովելով ճշտված ծրագրի 104.3% կատարողական։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բյուջեի եկամուտներն աճել են 14.4%-ով (կամ 305.7 մլրդ դրամով)։Ինչու է դա կարևոր. Հաշվ...

Լուրեր | 2026/10/26 15:59
Հայտարարագրման նոր կանոնները. ի՞նչ է փոխվել 2025 թվականի հաշվետվության համար
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրման համակարգում իրականացված փոփոխությունների արդյունքում էապես պարզեցվել է հայտարարագրերի լրացման գործընթացը։ 2025 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեն ՀՀ ռեզիդենտ հանդիսացող չափահաս ՀՀ քաղաքացիները։Ինչու է դա կարևոր. Հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկե...

Լուրեր | 2026/10/26 15:06
Ինչո՞ւ է կրճատվում հայկական ապրանքների արտահանումը. 2026-ի 9 ամիսների պատկերը
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 14 միլիարդ 953.4 միլիոն դոլար՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2.7%-ով։ Միայն սեպտեմբերին արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 644.1 մլն դոլար (նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ նվազումը՝ 3.0%, իսկ օգոստոսի համեմատ՝ -2.8%)։Ին...

Լուրեր | 2026/10/26 14:59
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
Երևանում 26-ի ցերեկը , 27-28-ին, 29-ի գիշերը, 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:Հանրապետության տարածքում հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-28-ին, 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի...

