Ինչ փոփոխությունների են ենթարկվել շինարարության ծավալները Հայաստանում․ համեմատական վիճակագրություն
Լուրեր |
Այս տարվա 9 ամիսներին Հայաստանում շինարարության ծավալները 20.7 տոկոսով գերազանցել են 2024 թվականի հունվար-սեպտեմբերի ցուցանիշը:
Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:
Նշված ժամանակահատվածում կատարվել է 462 մլրդ 162 մլն դրամի շինարարություն, որից 87 մլրդ 308.9 մլն դրամի՝ սեպտեմբերին: Դա 22 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից:
Առավել շատացել է համայնքների միջոցներով իրականացված շինարարությունը, որի ծավալը նախորդ տարվա առաջին 9 ամիսների համեմատ ավելացել է 41.8 տոկոսով՝ գնահատվելով 21 մլրդ 192.7 մլն դրամ: Դա կազմում է շինարարության ընդհանուր ծավալի 4.6 տոկոսը:
Այս տարվա սեպտեմբերին՝ 2024-ի նույն ամսվա համեմատ, համայնքների միջոցներով իրականացված շինարարության ծավալն ավելացել է 93.5 տոկոսով՝ գնահատվելով 5 մլրդ 417.4 մլն դրամ:
Պետական բյուջեի միջոցներով իրականացված շինարարությունը 2025-ի հունվար-սեպտեմբերին մեկամյա կտրվածքով ավելացել է 32.4 տոկոսով՝ 116 մլրդ 765.4 մլն դրամ: Դա ընդհանուր ծավալի 25.2 տոկոսն է:
Սեպտեմբերին պետական բյուջեի միջոցներով իրականացված շինարարության ծավալը 59.4 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը՝ գնահատվելով 28 մլրդ 533.7 մլն դրամ:
Կազմակերպությունների միջոցներով իրականացված շինարարության ծավալը նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ ավելացել է 17.9 տոկոսով՝ գնահատվելով 221 մլրդ 177.4 մլն դրամ: Դա ընդհանուր ծավալի 47.9 տոկոսն է: Սեպտեմբերին ծավալը 6.8 տոկոսով է գերազանցել 2024-ի նույն ամսվա ցուցանիշը՝ կազմելով 39 մլրդ 982.9 մլն դրամ:
Բնակչության միջոցներով իրականացված շինարարության ծավալը տարվա առաջին 9 ամիսներին 14.7 տոկոսով է գերազանցել 2024-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ գնահատվելով 101 մլրդ 693.5 մլն դրամ: Դա ընդհանուր ծավալի 22 տոկոսն է:
Սեպտեմբերին մեկամյա կտրվածքով աճը կազմել է 7.9 տոկոս՝ գնահատվելով 13 մլրդ 24.9 մլն դրամ:
Փոխարենը հունվար-սեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 57.2 տոկոսով նվազել է մարդասիրական օգնության միջոցներով իրականացված շինարարությունը, որի ծավալը գնահատվել է 1 մլրդ 333 մլն դրամ՝ կազմելով ընդհանուրի 0.3 տոկոսը: Սեպտեմբերին ցուցանիշը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 69.1 տոկոսով՝ գնահատվելով 350 մլն դրամ:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/12 22:00
Դեկտեմբերի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2025/12/12 20:20
Դեկտեմբերի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Դեկտեմբերի 13-ի կարևոր լուրերը
2025/12/13/ 20:26 -
Լավագույն ֆիլմերը՝ բիզնեսի ու կարիերայի մասին․ հանգստյան օրերի օգտակար ընտրությունը
2025/12/13/ 17:59 -
Ինեկոբանկն ու ՎԶԵԲ-ը (EBRD) շարունակում են իրենց համագործակցությունը ավելի մասշտաբային՝ 97 միլիոն եվրոյի ծրագրով
2025/12/13/ 12:59 -
Քնի ճգնաժամը թվային դարում. ինչպես է ինտերնետային ռիթմը փոխում մեր կենսաբանական ռիթմը | MedTime 9
2025/12/13/ 12:12 -
«Հայաստանը և Եվրոպան. Արմատներ և հեռանկարներ» բիզնես նախաճաշը կրկին համախմբեց եվրոպական դիվանագիտությունը և գործարար համայնքը
2025/12/12/ 22:36 -
Դեկտեմբերի 12-ի բիզնես լուրերը
2025/12/12/ 22:00 -
Դեկտեմբերի 12-ի կարևոր լուրերը
2025/12/12/ 20:20 -
Երբ մասնագիտական և անձնական մարտահրավերները համընկնում են․ առաջնորդության փորձություն
2025/12/12/ 19:00 -
Bloomberg-ը 1,1 տրլն դոլար է գնահատել «Ոսկե գմբեթ» ՀՀՊ համակարգի ստեղծման ծախսերը
2025/12/12/ 16:27 -
Ջրային պարեկները հայտնաբերել են սիգ տեսակի 110 ձուկ (տեսանյութ)
2025/12/12/ 16:22
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Ինեկոբանկն ու ՎԶԵԲ-ը (EBRD) շարունակում են իրենց համագործակցությունը ավելի մասշտաբային՝ 97 միլիոն եվրոյի ծրագրով