Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների դեսպանությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ ներկայացնելով մշակութային կամ մարզական միջոցառումների մասնակիցների համար նախատեսված վիզայի պահանջվող փաստաթղթերի ցանկն ու դիմելու կարգը։
Ի՞նչ է անհրաժեշտ P տեսակի վիզայի համար Դեսպանության պարզաբանման համաձայն՝ նախքան P տեսակի վիզայի համար դիմում ներկայացնելը, դիմորդները պետք է ապահովեն ԱՄՆ-ում հանդես եկող կողմի ներգրավվածությունը։
Առանցքային պահանջը. «Նախքան P տեսակի վիզայի համար դիմելը ձեզ անհրաժեշտ է ունենալ ԱՄՆ գործատուի կամ հովանավորի կողմից ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությանը (USCIS) ներկայացված ձեր I-129 միջնորդագրի ձևը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հարցազրույցի փուլը և օժանդակ անձնակազմը Դիվանագիտական առաքելությունը հիշեցնում է, որ հարցազրույցի ներկայանալիս դիմորդն իր հետ պարտադիր պետք է ունենա I-797 ձևը (հաստատման ծանուցագիր)։
Հատուկ շեշտադրում է արված նաև պատվիրակությունների հետ մեկնող աջակից թիմերի վրա. կարևոր նշանակության օժանդակ անձնակազմը պետք է ունենա առանձին միջնորդագիր և չի կարող ընդգրկվել գլխավոր մասնակցի (մարզիկի կամ արտիստի) ընդհանուր միջնորդագրում։
Դեսպանությունը հորդորում է բոլոր դիմորդներին՝ նախքան հարցազրույցի ներկայանալը ևս մեկ անգամ համոզվել, որ միջնորդագրի բոլոր տվյալները հաստատապես ճիշտ են ձևակերպված՝ հետագա բարդություններից և մերժումներից խուսափելու համար։

