Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) և Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզոր») պատվիրակության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում։ Կողմերը քննարկել են մայիսի 20-27-ը անասնաբուժական և բուսասանիտարական ոլորտներում գործունեություն ծավալող հայկական ընկերություններում իրականացված համատեղ ստուգումների նախնական արդյունքները։ Այս մասին հայտնել են ՍԱՏՄ մամուլի ծառայությունից։
Պայմանավորվածությունները և ստանդարտները «Ռոսսելխոզնադզոր»-ի պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Շչեգլովը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին համատեղ աշխատանքի և գործընթացի կազմակերպման համար։ Ինչպես տեղեկացնում են գերատեսչությունից, ստուգումների արդյունքների վերաբերյալ ամփոփ հաշվետվությունը կհրապարակվի առաջիկա օրերին։
Մինչ պաշտոնական ամփոփագրի հրապարակումը, երկու երկրների վերահսկող կառույցների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել հետևողականորեն իրականացնել սահմանային վերահսկողական միջոցառումները։ Շեշտադրվել է Ռուսաստանի Դաշնության շուկա, որը հանդիսանում է հայաստանյան արտադրողների համար արտահանման խոշորագույն հարթակներից մեկը, բացառապես Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին համապատասխանող արտադրանքի արտահանման ապահովումը։

