Պարզ վթարների դեպքում երկար մնալու կարիք չկա․ նոր հնարավորություն ASWA-ում
Լուրեր |
Պարզ վթարների դեպքում երկար մնալու կարիք չկա․ նոր հնարավորություն ASWA-ում։
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից հայտնում են.
«Պարզ վթարների դեպքում այլևս կարիք չի լինի երկար գործողություններ իրականացնել ճանապարհի բանուկ հատվածում․
Սեպտեմբերի 1-ից ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում համաձայնեցված հայտարարագիր լրացնելիս այլևս կարիք չի լինի երկար ժամանակ մնալ ճանապարհին՝ բջջային հավելվածում տարբեր տվյալներ լրացնելու համար։
Այժմ Դուք կարող եք՝
ASWA բջջային հավելվածով դեպքի վայրում միայն լուսանկարել ավտոմեքենաների վնասվածքները և դրանց փոխադարձ դիրքերը՝ առանց ինտերնետ կապի, արագ ազատել ճանապարհը, և 3 ժամվա ընթացքում ապահով վայրում և արդեն ինտերնետ հասանելիությամբ բջջային հավելվածում լրացնել մնացած տվյալները։
Այս հնարավորությունը
• նպաստում է խցանումների նվազեցմանը,
• բարձրացնում է բոլորի անվտանգությունը,
• և օգնում է խնայել Ձեր ժամանակը։
Խնդրում ենք նախապես ներբեռնել ASWA հավելվածը, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանաք արագ օգտվել այս գործառույթից։
Նախաձեռնությունը ներդրվել է՝ օգնելու վարորդներին կատարել սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի փոփոխություններով սահմանված պահանջը. այն է՝ պատահարից հետո ազատել ճանապարհը 20 րոպեում, և խուսափել հնարավոր տուգանքներից։
Բյուրոն շարունակաբար բարեփոխում է ԱՊՊԱ համակարգը՝ այն դարձնելով ավելի արդյունավետ, հասանելի և հարմար վարորդների համար»։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․