2025-ին խոշոր հարկատուների վճարումները աճել են․ առաջին 1,000 ընկերությունները բյուջե են մուծել շուրջ 1.95 տրլն դրամ
Լուրեր |
Առաջատար տասնյակի ներսում արձանագրվել են էական կառուցվածքային տեղաշարժեր։
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025 թվականի հունվար–դեկտեմբեր ամիսներին Հայաստանի 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ամփոփ տվյալները։ Այդ մասին հայտնում է ՊԵԿ-ը։
Տվյալների համաձայն՝ առաջատար 10 խոշոր հարկատուները 2025 թվականին պետական բյուջե են մուծել շուրջ 409.71 մլրդ դրամ հարկ, ինչը 2024 թվականի համադրելի ցուցանիշից պակաս է 3.61 տոկոսով կամ 15.33 մլրդ դրամով։
Առաջատար հարկատուների ցանկը գլխավորել է «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունը՝ 77.86 մլրդ դրամ վճարված հարկերով։ Ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 11.12 մլրդ դրամով կամ 16.67 տոկոսով։ 2024 թվականին ընկերությունը զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը։
Երկրորդ հորիզոնականում է «Գրանդ Տոբակո»-ն՝ 66.12 մլրդ դրամ վճարումներով, ինչը 4.04 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։
Երրորդ տեղում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ 52.16 մլրդ դրամ վճարումներով։ 2024 թվականի համեմատ արձանագրվել է 48.84 տոկոս նվազում, ինչի հետևանքով ընկերությունը առաջին հորիզոնականից տեղափոխվել է երրորդ։
Չորրորդ տեղում է «Գազպրոմ Արմենիա»-ն՝ 43.24 մլրդ դրամ վճարումներով, իսկ հինգերորդ հորիզոնականում՝ «Արդշինբանկ»-ը՝ 40.2 մլրդ դրամով։ Վերջինիս դեպքում արձանագրվել է էական աճ՝ 497.24 տոկոսով, ինչի արդյունքում բանկը 42-րդ հորիզոնականից տեղափոխվել է առաջին հնգյակ։
Առաջատար տասնյակում ներառվել են նաև «Ամերիաբանկ»-ը, «Դիջիթեյն»-ը, «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը, «Սի Փի Էս Էներջի Գրուպ»-ը և «Սոֆթ Կոնստրակտ»-ը։

Տնտեսության ճյուղային ներկայացվածության տեսանկյունից առաջատար տասնյակում ներառված են բանկային, տեխնոլոգիական, էներգետիկ և ծխախոտագործական ոլորտների ընկերություններ, ինչպես նաև մեկական կազմակերպություն՝ էլեկտրոնիկայի վաճառքի և հանքարդյունաբերության ոլորտներից։
Ընդհանուր ցուցանիշներով՝
-
Առաջատար 100 հարկատուները 2025-ին վճարել են 1,121.78 մլրդ դրամ հարկ՝ 9.33 տոկոս աճով,
-
Առաջատար 1,000 հարկատուների վճարումները կազմել են 1,946.46 մլրդ դրամ՝ 9.79 տոկոս աճով։
1,000 խոշոր հարկատուների վճարած հարկերի 21.05 տոկոսը բաժին է ընկնում առաջին 10 ընկերություններին, իսկ առաջին 100-ին՝ 57.63 տոկոսը։
Կենտրոնական բանկի 2026 թվականի հունվարի 23-ի փոխարժեքով (1 դոլար = 379.07 դրամ) հաշվարկով՝
-
Առաջատար 10-ը վճարել է մոտ 1.08 մլրդ դոլար,
-
Առաջատար 100-ը՝ մոտ 2.96 մլրդ դոլար,
-
Առաջատար 1,000-ը՝ շուրջ 5.14 մլրդ դոլար։
Տվյալները ցույց են տալիս, որ խոշոր հարկատուների ընդհանուր վճարումները աճել են, սակայն առաջատար տասնյակի ներսում արձանագրվել են էական կառուցվածքային տեղաշարժեր։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/13 22:00
Մարտի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 19:19
Մարտի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 15-ի կարևոր լուրերը
2026/03/15/ 22:00 -
2025-ի 1000 խոշոր հարկատուները. ՊԵԿ տվյալներ
2026/03/15/ 10:56 -
Մարտի 14-ի կարևոր լուրերը
2026/03/14/ 21:59 -
Մարտի 13-ի կարևոր լուրերը
2026/03/13/ 22:00 -
Մարտի 13-ի բիզնես լուրերը
2026/03/13/ 19:19 -
Ներդրումային առաջարկ կանանց համար
2026/03/13/ 18:31 -
Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ
2026/03/13/ 17:02 -
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
2026/03/13/ 16:40 -
Հայաստանը՝ միջազգային ներդրողների ռադարում․ Ամերիաբանկը՝ որպես LFG-ի մաս, Լոնդոնի ֆոնդային բորսայում
2026/03/13/ 16:38 -
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
2026/03/13/ 16:17
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին