Ներգաղթն ու կլիմայական քաղաքականությունը կործանում են Եվրոպան. Թրամփ
Լուրեր |
ՄԱԿ-ում կայացած իր ելույթում Թրամփը զգուշացրել է Եվրոպային, որ անվերահսկելի ներգաղթը և կլիմայական քաղաքականությունը կործանում են նրա ժառանգությունն ու հանգեցնում «աննախադեպ աղետի»։
«Ժամանակն է դադարեցնել բաց սահմանների ձախողված փորձը: Ձեր երկրները դժոխք են գլորվում»,- հայտարարել Է Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստում:
Դրանից առաջ նա թվարկել է ներգաղթի հակառակորդների համար սովորական փաստարկներն այն մասին, որ ներգաղթյալները՝ տարբեր մշակույթների և կրոնների մարդիկ, կործանում են ընդունող պետությունների մշակույթը, տնտեսությունը, օրենքն ու կարգը։ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմն արդեն իսկ դադարեցրել է զանգվածային անօրինական ներգաղթը Միացյալ Նահանգներ։
Թրամփը վստահեցրել է, որ համակրում է խնդրահարույց երկրներից փախստականներին։ «Բայց մենք պետք է խնդիրները լուծենք նրանց երկրներում, այլ ոչ թե ստեղծենք խնդիրներ մեզ մոտ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Երկրորդ պատճառը, թե ինչու է Եվրոպան «դժոխք գլորվում», ըստ Թրամփի, կլիմայի փոփոխության դեմ պայքարում «կանաչ էներգիային» անցնելու քաղաքականությունն է։
Թրամփը վերականգնվող էներգիան, մասնավորապես՝ հողմային էլեկտրակայանները, անվանել է անհեթեթություն և չափազանց թանկ ձեռնարկ, իսկ ՄԱԿ-ում վերջին քառասուն տարվա ընթացքում կլիմայի փոփոխության հետևանքների մասին արված ապոկալիպտիկ կանխատեսումները որակել է որպես «ամենամեծ խաբեություն»։
Իր գրեթե մեկ ժամ տևած ելույթի մեկ այլ հատվածում Թրամփը կոչ է արել դահլիճում հավաքված աշխարհի բոլոր երկրների առաջնորդներին պաշտպանել խոսքի և դավանանքի ազատությունը՝ ընդգծելով, որ քրիստոնեությունը նույնպես պաշտպանության կարիք ունի: Թրամփի խոսքով՝ այն ներկայումս աշխարհում ամենահալածվող կրոնն է։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Դեկտեմբերի 7-ի կարևոր լուրերը
2025/12/07/ 20:20 -
Փոքր ֆինանսական սխալների մեծ հետևանքները․ ինչպես են մանր թերությունները սպառնում ամբողջ բիզնեսին
2025/12/07/ 17:56 -
Կահույք, որ պատմություն ունի. Շկաֆի 35 տարվա որակը
2025/12/07/ 11:17 -
Դեկտեմբերի 6-ի կարևոր լուրերը
2025/12/06/ 20:20 -
2026-ի բիզնես-թրենդները՝ արհեստական բանականությունից մինչև հաճախորդի վարք
2025/12/06/ 18:06 -
«Սլավմեդ»-ը Հայաստանում առաջինն է ներդրել ռոբոտային վիրաբուժության համակարգ
2025/12/06/ 12:39 -
Հոդերի սիմֆոնիան. երբ ամեն ձայն կարևոր է | MedTime 8
2025/12/06/ 12:12 -
Դեկտեմբերի 5-ի բիզնես լուրերը
2025/12/05/ 22:00 -
Դեկտեմբերի 5-ի կարևոր լուրերը
2025/12/05/ 20:20 -
Ինչու է փողը մեզ վրա հոգեբանական ազդեցություն ունենում․ ինչպես խուսափել սեփական «ես»-ը կորցնելուց
2025/12/05/ 19:00
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 2025 Թ․