Ապօրինի ծառահատման դեպքերը չարձանագրելու դիմաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք կաշառք են ստացել
Լուրեր |
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Գործը վերաբերում է ապօրինի ծառահատումների դիմաց կաշառք ստանալու և ծառայողական լիազորությունների չարաշահման դեպքերին։
Քննությամբ պարզվել է, որ մասնաճյուղի անտառապետերից մեկը անտառապահի հետ գործելով խմբի կազմում, ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործել է ապօրինի ծառահատումներ իրականացնող անձանց օգտին։ Վերջիններիս կողմից իրականացվող ծառահատումները չարձանագրելու դիմաց պաշտոնյաները պարբերաբար ստացել են կաշառք։
Նախաքննության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերին նույն անտառապետը երկու քաղաքացուց պահանջել է 105 հազար դրամ կաշառք՝ նրանց կողմից իրականացված ապօրինի ծառահատումները չարձանագրելու դիմաց։ Գումարի մի մասը նախատեսված է եղել փոխանցել անտառապահին։
Նույն ժամանակահատվածում բացահայտվել է նաև մեկ այլ դեպք, երբ անտառապետն ու անտառապահը խմբի կազմում կաշառք են ստացել ապօրինի ծառահատումների դիմաց։
Քրեական վարույթի ընթացքում պարզվել է նաև, որ հիշյալ անտառապետը չի արձանագրել անտառտնտեսության տարածքում այլ անձանց կողմից իրականացվող ապօրինի ծառահատումները։ Քննության տվյալներով՝ դա արվել է, որպեսզի վերջիններս իրավապահ մարմիններին չհայտնեն նրա կողմից կազմակերպված ապօրինի ծառահատումների դեպքերի մասին։
Անտառապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (երկու դրվագ) և 441-րդ հոդվածի 1-ին մասով։ Մեղադրանք է առաջադրվել նաև ևս երեք անձի, այդ թվում՝ անտառապահին։
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և գործի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։
Նախաքննության ընթացքում բացահայտվել են նաև նույն մասնաճյուղի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու այլ դրվագներ, որոնց վերաբերյալ քննությունը շարունակվում է։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Աթենք․ վստահության հասցե․ արտադրամասից ցուցափեղկ՝ վստահության շղթա
2026/04/14/ 11:21 -
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով բեռնված 22 վագոն
2026/04/14/ 11:14 -
Բելգիան և Իսպանիան Ուկրաինային կհատկացնեն 2 մլրդ եվրո ռազմական օգնություն
2026/04/14/ 11:08 -
Նավթի գները դեռ կաճեն․ ԱՄՆ էներգետիկայի նախարար
2026/04/14/ 11:05 -
ԱՄՆ-ը վաճառել է շուրջ 150 մլն բարել վենեսուելական նավթ
2026/04/14/ 11:03 -
2025թ-ին զորակոչի ենթակա տղաների միայն 30%-ն է բանակ գնացել. Հայկ Սարգսյան
2026/04/14/ 10:57 -
Ապրիլի 13-ի կարևոր լուրերը
2026/04/13/ 20:00 -
Ապրիլի 13-ի բիզնես լուրերը
2026/04/13/ 19:19 -
Որոշումների արվեստը անորոշության պայմաններում․ հաջողության բանաձև
2026/04/13/ 18:26 -
Հայաստանն ու Կատարը քննարկում են ներդրումների և տնտեսական համագործակցության խորացումը
2026/04/13/ 17:57
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 13, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 13, 2026 Թ․
REXUS և «Գիտոկեր»․ խաղ, որտեղ որոշումները դառնում են կապեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 12, 2026 Թ․
Ակբա Լիզինգը հատուկ առաջարկներ է ներկայացնում Leasing Expo 2026-ին