«Հյուսիս–հարավ» ծրագրի որ հատվածները կկառուցվեն 2026 թվականին
Լուրեր |
2026 թվականին կշարունակվի բռնի տեղահանված անձանց կեցության, այդ թվում բնակարանային ապահովման և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության ծրագիրը՝ 55 միլիարդ դրամի չափով։
Այս մասին յսօր՝ սեպտեմբերի 25–ին, կառավարության նիստում նշեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիյանը՝ ներկայացնելով 2026 թվականի բյուջեի նախագիծը։
«Կգործարկվի ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը, որը 25–ին պիլոտավորվել էր երկու մարզերում, 2026 թվականից կկիրառվի ամբողջ Հանրապետությունում, որի նպատակը Հայաստանում ծայրահեղ աղքատության հաղթահարումն է և անապահովության մակարդակի նվազեցումը։
Կշարունակվի անհուսալի վարկային պարտավորություններ ունեցող, աշխատաշուկայից դուրս մնացած կամ մասնակի ֆորմալ զբաղվածություն ունեցող անձանց աջակցության ծրագիր։ 2026 թվականին պետական բյուջեով ծրագրի գծով նախատեսվել է 9.7 միլիարդ դրամ։
Շարունակվելու է անկանխիկ եղանակով վճարում ներից կենսաթոշակառուներին հետվճարի տրամադրումը որի գծով 2026 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 20 միլիարդ դրամ, որը 25 թվականի բյուջեի նկատմամբ ավելի է 7.6 միլիարդ դրամով։
Վարկային միջոցների հաշվին 30.6 միլիարդ դրամի շրջանակներում կշարունակվի Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Աշտարակ–Ագարակ-Թալին 34 կմ, Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածների շինարարությունը, կտրվի Քաջարանի թունելի և մոտեցումների շինարարության մեկնարկը, ինչպես նաև 2026–ին կմեկնարկի Սիսիան-Քաջարան 60 կմ ճանապարհահատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի իրականացումը և կառուցման, վերակառուցման աշխատանքները, մասնավորապես, Սիսիյան-Քաջարան 60 կմ-ի հյուսիսային ենթահատվածի, հարավային ենթահատվածի, ինչպես նաև Բարգուշատի թունելի կառուցման աշխատանքները։
Կշարունակվի պետական աջակցության տրամադրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեությունը իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին, մասնագիտական աշխատանք կատարող միգրանտների, նոր աշխատողների ներգրավման և վերապատրաստման համար, իսկ 2026 թվականից կմեկնարկի նաև մասնագիտական աշխատանք կատարող միգրանտներին աջակցության տրամադրումը։
Կմեկնարկի ավիացիայի աջակցության հաստատված ծրագրով ֆինանսական օժանդակության տրամադրումը այն ավիաընկերություններին, որոնք կփոխադրեն օդային ուղևորներին նոր ուղղություններից Երևանի «Զվարթնոց» և Գյումրու «Շիրակ» օդանավակայաններ։ Այս ուղղությամբ 26 թվականին նախատեսվել է 3 մլրդ դրամ։
Կշարունակվի կառավարության կողմից համաֆինանսավորման սկզբունքով համայնքներում մասնակցային բյուջետավորման սուբվենցիոն ծրագրերի իրականացումը, որի գծով 2026–ին նախատեսվում է 2 մլրդ դրամ՝ 2025–ին 1 մլրդ դրամի դիմաց։
Միջոցներ են նախատեսվել նաև COP-17 համաժողովրդի և եվրոպական քաղաքական համայնքի ութերորդ գագաթաժողովի պատշաճ կազմակերպման նպատակով»,–ասաց նա։
Նախարարն ընդգծեց, որ այս բյուջեն ակնհայտ մարդկային կապիտալի մեջ ներդրման ուղղվածություն ունի որով, օրինակ, ԿԳՄՍ նախարարության ուղղությամբ ՀՆԱ-ում 3.3% ից աճելու ենք 3.5%, և առողջապահության նախարարության գծով 1,5 տոկոսից աճում ենք 1,8 տոկոս։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․