Օգոստոսի 11-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
-
Ընթացիկ տարվա հուլիսին Հայաստան է այցելել 263,592 զբոսաշրջիկ, ինչը 10,9%-ով կամ 25,989-ով ավելի է նախորդ տարվա հուլիսի ցուցանիշից։ 2025-ի մայիս, հունիս և հուլիս ամիսներին այցելուների քանակը եղել է պատմական առավելագույնը՝ մայիսին՝ 181,436, հունիսին՝ 215,253, հուլիսին՝ 263,592։
-
Պարզ վթարների դեպքում երկար մնալու կարիք չկա․ նոր հնարավորություն ASWA-ում — Սեպտեմբերի 1-ից ASWA բջջային հավելվածով հնարավոր կլինի լուսանկարել մեքենաների վնասվածքները և փոխադարձ դիրքերը՝ առանց ինտերնետ կապի, իսկ մնացած տվյալները լրացնել արդեն ապահով վայրում՝ 3 ժամվա ընթացքում։
-
2025-ի հունվար-հունիսին Հայաստանում արտադրվել է 19,634.1 տոննա միս, ինչը 6,4%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Երշիկեղենի արտադրությունը նվազել է 6,7%-ով՝ կազմելով 5,951.4 տոննա։
-
Տարեսկզբից Վրաստանը ՀՀ-ից 415,000 դոլարի պաղպաղակ է ներմուծել։ Ընդհանուր առմամբ, Վրաստանն արտահանել է 767,000 դոլար արժողությամբ 68 տոննա պաղպաղակ, ինչը գրեթե 5 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։
Միջազգային
-
Թրամփը Չինաստանին կոչ է արել քառապատիկ ավելացնել ԱՄՆ-ից սոյայի գնումները՝ նշելով, որ ամերիկյան ֆերմերները արտադրում են բարձրորակ սոյա։ Չինաստանի և ԱՄՆ առևտրի ծավալը այս տարվա առաջին 7 ամիսներին նվազել է 12%-ով։
-
ԵՄ-ն համաձայնել է Ուկրաինային տրամադրել 3,2 միլիարդ եվրո օգնություն՝ Ուկրաինայի աջակցության հիմնադրամից։ Մասը կուղղվի պետական ֆինանսների պահուստ ստեղծելուն։
-
2025-ի հուլիսի դրությամբ ԵՄ-ում նվազագույն ամսական աշխատավարձը տատանվել է 551 եվրոյից (Բուլղարիա) մինչև 2,704 եվրո (Լյուքսեմբուրգ)։ ԵՄ 5 երկրներում նվազագույն աշխատավարձի չափ սահմանված չէ։
-
Լոս Անջելեսում ավազակները 7,000 դոլարի Լաբուբու են գողացել — Գողերը խանութից գողացել են մոտ 7,000 դոլար արժողությամբ Labubu խաղալիքներ՝ օգտագործելով գողացված Toyota Tacoma բեռնատար։
Հետաքրքիր
-
Ներկայացվել են ԱՄՆ ոչ ներգաղթային արտոնագրի դիմորդներին ներկայացվող պահանջները — Հարցազրույցին ներկայանալիս պետք է բերել այն DS-160 հաստատման էջը, որն օգտագործվել է հարցազրույցի օր ամրագրելիս։ Համարը չհամընկնելու դեպքում հարցազրույցը չի կայանա։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․