Ինչպես է կազմակերպվելու խաղողի մթերման գործընթացը այս տարի․ տեխնիկական վերազինումներ
Լուրեր |
Ներդրումների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 1.3 մլն դոլար։
2026 թվականին խաղողի մթերման գործընթացը նախատեսվում է կազմակերպել առանց խոչընդոտների՝ ինչպես նախորդ երկու տարիներին։ Այս մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նրա խոսքով՝ մթերողների հետ աշխատանքը սկսվել է տարեսկզբից՝ մթերման գործընթացի կազմակերպման և կարողությունների ապահովման նպատակով։
Մթերման ենթակառուցվածքների ընդլայնման շրջանակում «Պռոշյանի կոնյակի գործարանը» ձեռք է բերել նոր սարքավորումներ՝ կառավարության արտադրողականության խթանման ծրագրի միջոցով։
Ընկերությունը ձեռք է բերել 22 միավոր պահաման՝ յուրաքանչյուրը 165 տոննա տարողությամբ, ինչպես նաև բարձր արտադրողականությամբ մամլիչ, ջարդիչ և ընդունման բունկեր։ Զուգահեռաբար իրականացվում է նաև կաթսայատան վերազինում։
Ներդրումների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 1.3 մլն դոլար։
Ծրագրի շրջանակում սարքավորումների ֆինանսավորման տոկոսադրույքները սուբսիդավորվում են պետության կողմից, ինչը նպատակ ունի նվազեցնել բիզնեսի ծախսերը և խթանել արտադրական կարողությունների աճը։
Տվյալները ցույց են տալիս, որ մթերման գործընթացի կայունությունը ապահովվում է ինչպես նախապես կազմակերպված աշխատանքով, այնպես էլ արտադրական ենթակառուցվածքների արդիականացմամբ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/30 20:20
Ապրիլի 30-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանույմ և աշխարհում։
Լուրեր | 2026/04/30 19:19
Ապրիլի 30-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 30-ի կարևոր լուրերը
2026/04/30/ 20:20 -
Ապրիլի 30-ի բիզնես լուրերը
2026/04/30/ 19:19 -
Եվրոպական միությունը 8,55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին
2026/04/30/ 18:39 -
Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ
2026/04/30/ 18:15 -
ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն
2026/04/30/ 18:12 -
Երևանը նախապատրաստվում է հնարավոր վարարումներին. մաքրվում են Գետառի և Ողջաբերդի հուները
2026/04/30/ 18:08 -
Տոնական շքերթ, օդապարիկներ և ուղղաթիռներ. Ինչպե՞ս է Երևանը նշելու աշխատավորի օրը
2026/04/30/ 17:45 -
Կվերացվի 300 հազար դրամի պետական տուրքը անտառատնկում իրականացնող կազմակերպությունների համար
2026/04/30/ 16:46 -
ՍԱՏՄ-ն ստուգումներ է սկսել «Ջերմուկ գրուպ»-ում
2026/04/30/ 16:43 -
Եվրախորհրդարանը բացարձակ մեծամասնությամբ ընդունեց Հայաստանին սատարող բանաձևը
2026/04/30/ 16:26
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․