ABNews

Ինչպես ստանալ Շենգենյան վիզա․ հիմնական կանոններն ու ընթացակարգերը

Լուրեր | 2026/07/13 11:29

Ինչպես ստանալ Շենգենյան վիզա․ հիմնական կանոններն ու ընթացակարգերը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններն ու ընթացակարգերը պարզաբանող խորհրդատվական տեսանյութ։

Նախարարությունից նշել են, որ տեսանյութի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը, բարելավել ՀՀ քաղաքացիների կողմից դեսպանություններ ներկայացվող դիմումները և դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին՝ այդպիսով նվազեցնելով վիզայի դիմումների մերժման հավանականությունը։

«Ճիշտ կազմված, ժամանակին ներկայացված և լավ հիմնավորված դիմումը բարձրացնում է Շենգենյան վիզա ստանալու հավանականությունը և դրական է ազդում վիզաների ազատականացման ընդհանուր գործընթացի վրա»,- նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Արտաքին գործերի նախարարությունից ընդգծել են, որ ԵՄ անդամ պետությունների կողմից սահմանված կանոններին և պահանջներին համապատասխան դիմումների ներկայացումը կարևոր է ոչ միայն քաղաքացիների ճամփորդական ծրագրերի իրագործման, այլև վիզայի դիմումների մերժման տարեկան ցածր ցուցանիշ ապահովելու համար։

ԱԳՆ-ի գնահատմամբ՝ մերժումների ցածր ցուցանիշը կարևոր նախադրյալ է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման երկխոսությունն առաջ մղելու համատեքստում։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը