Տեղական լուրեր
ԱՄՆ դեսպանատան զգուշացումը վիզաների չեղարկման վերաբերյալ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը զգուշացրել է, որ վիզայի տրամադրումից հետո ստուգումները շարունակվում են, և ներգաղթային կանոններն ու օրենքները չարաշահող անձանց վիզաները ենթակա են չեղարկման (իսկ խարդախության դեպքում սպառնում է ցմահ արգելք):
Հայաստանն առաջին անգամ թարմ մրգեր է արտահանել Օման
2026 թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից փորձնական խմբաքանակներով թարմ մրգեր ու հատապտուղներ (ծիրան, կեռաս, դեղձ, նեկտարին, ելակ) են արտահանվել Օմանի խոշորագույն «Lulu» և «Suhol Al Fahyua» սուպերմարկետների ցանցեր:
1000 խոշոր հարկ վճարողները վճարել են 1,638.9 մլրդ դրամ հարկ
2026 թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողները պետական բյուջե են վճարել 1,638.9 մլրդ դրամ (13.9% կամ 199.6 մլրդ դրամ աճ): Հարկային մարմնի գծով մուտքերը կազմել են 1.37 տրլն դրամ, իսկ մաքսայինի գծով՝ 271.5 մլրդ դրամ:
Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպը կազմել է +5.0%
2026 թ. սեպտեմբերի նախնական տվյալներով՝ Հայաստանի ՏԱՑ-ի աճը տարեկան կտրվածքով դանդաղել է՝ հասնելով +5.0%-ի: Աճին խոչընդոտում են արդյունաբերության և վերարտահանման անկումը, մինչդեռ առաջատար են ծառայություններն ու շինարարությունը:
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հասել է 14.95 մլրդ դոլարի
2026 թ. հունվար-սեպտեմբերին արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.7%-ով՝ հասնելով 14,953.4 մլն դոլարի: Ընդ որում՝ արտահանումը կրճատվել է 8.0%-ով (սեպտեմբերին՝ -18.6%), իսկ ներմուծումն աճել է 9.5%-ով:
Միջազգային լուրեր
ԱՄՆ-ում օգտագործված էլեկտրամոբիլները թանկացել են 13%-ով
Իրանի դեմ պատերազմի մեկնարկից հետո բենզինի գնի աճի (մեկ գալոնը 2.94-ից հասել է 4.35 դոլարի) և արտադրության կրճատման ֆոնին ԱՄՆ-ում օգտագործված էլեկտրամոբիլները թանկացել են 13%-ով:
Իտալիայի պետական պարտքն աճել է ավելի քան 129 մլրդ եվրոյով
2025 թ. արդյունքներով Իտալիայի պետական պարտքը հասել է 3.097 տրլն եվրոյի (պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն աճել է 2.5 տոկոսային կետով): Միևնույն ժամանակ, բյուջեի դեֆիցիտը նվազել է՝ հասնելով ՀՆԱ-ի 3.1%-ին (69.7 մլրդ եվրո):
Սաուդյան Արաբիան նավթ կպահեստավորի Սինգապուրում
Սաուդյան Արաբիան և Սինգապուրը պայմանավորվել են 2027 թ. երկրորդ կեսից սաուդյան նավթը պահեստավորել Սինգապուրի ստորգետնյա պահեստարաններում՝ Հարավարևելյան Ասիայի էներգետիկ անվտանգությունը բարձրացնելու նպատակով:
ԵՄ-ն նախատեսում է 45 մլրդ եվրոյի վարկ տրամադրել Ուկրաինային
ԵՄ երկրները ծրագրում են մինչև տարեվերջ լրացուցիչ 45 մլրդ եվրոյի վարկ հատկացնել Ուկրաինային՝ 2027 թվականի ֆինանսական կարիքները հոգալու համար, ինչը կարող է լարվածություն առաջացնել ԵՄ նոր յոթնամյա բյուջեի բանակցություններում:


