Ավելի բարձր հետվճարներ և նոր ֆինանսավորում․ 5 կարևոր լուր՝ Կառավարության նիստից
Վերլուծություն |
Փետրվարի 18–19–ի կառավարության նիստերում գործադիրն ընդունեց մի շարք կարևոր որոշումներ, որոնք վերաբերում են ինչպես համայնքների զարգացմանը և մասնակցային բյուջետավորմանը, այնպես էլ սոցիալական աջակցության, ներդրումային դաշտի բարեփոխումների և էներգետիկ անվտանգության ապահովմանը։
Ներկայացված փոփոխությունների մի մասը միտված է համակարգային խնդիրների շտկմանը, մյուս մասը՝ երկարաժամկետ քաղաքականության ձևավորմանը։
1. Մասնակցային բյուջետավորումը դառնում է մշտական համակարգ
Կառավարությունը վերանայում է մասնակցային բյուջետավորման գործընթացը՝ այն դարձնելով մշտական մեխանիզմ 2026 թվականից։ Հիշեցնենք, որ համակարգը վերջին երկու տարիներին գործել է պիլոտային սկզբունքով։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց մի շարք փոփոխություններ, որոնք ուղղված են պիլոտային փուլում ի հայտ եկած խնդիրների լուծմանը։ Ամենակարևոր փոփոխություններից մեկը վերաբերում է քվեարկության մեխանիզմին։ Այսուհետ՝
-
Քաղաքացին կարող է քվեարկել առավելագույնը 3 նախագծի օգտին, եթե դրանք վերաբերում են համայնքի տարբեր բնակավայրերին։
-
Նույն բնակավայրին վերաբերող առաջարկների դեպքում թույլատրվում է քվեարկել միայն մեկ նախագծի օգտին։
Փոփոխություններ են կատարվում նաև հաղթող նախագծերի համար անհրաժեշտ ձայների շեմում։ Եթե մինչ այժմ պահանջվում էր համայնքի քվեարկելու իրավունք ունեցող բնակչության առնվազն 1 տոկոսի աջակցությունը, ապա այժմ շեմերը տարբերակվում են՝
-
մինչև 5000 բնակիչ ունեցող բնակավայրերի դեպքում՝ 1 տոկոս,
-
5000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերի դեպքում՝ 2 տոկոս։
Բացի այդ, կարգավորվում է այն իրավիճակը, երբ ծրագիրը չի ավարտվում բյուջետային տարվա ընթացքում համայնքից անկախ պատճառներով։ Եթե ծրագիրը տարվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ իրականացված է առնվազն 70 տոկոսով, պետությունը կարող է ֆինանսավորել նաև փաստացի չիրականացված մասի համապատասխան չափաբաժինը, իսկ ծրագրի ավարտի ժամկետը կարող է երկարացվել մինչև 6 ամիս։
Սուբվենցիոն հայտերի վերջնաժամկետը ևս փոփոխվում է՝ ապրիլի 1-ից տեղափոխվելով մարտի 1։
2. Կետվճարի համակարգից օգտվողների թիվը աճել է
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ հունվարի դրությամբ Հայաստանում 415 228 կենսաթոշակառու և նպաստառու օգտվում է հետվճարի (քեշբեքի) համակարգից։ Դեկտեմբերին այդ թիվը շուրջ 15 հազարով պակաս էր։
2026 թվականի հունվարի 1-ից հետվճարի շեմը բարձրացվել է մինչև 20 տոկոս, բայց ոչ ավելի, քան 10 000 դրամ։ Արդյունքում՝
-
Հունվարին վճարվել է 2.9 միլիարդ դրամ հետվճար,
-
Դեկտեմբերին վճարվել էր 1.8 միլիարդ դրամ,
-
Աճը կազմել է 1.1 միլիարդ դրամ։
Միջին հետվճարը հունվարին կազմել է մոտ 7000 դրամ՝ դեկտեմբերյան 4400 դրամի փոխարեն։ Այսինքն՝ արձանագրվել է միջինը 2600 դրամ աճ։ Շատ քաղաքացիներ ստացել են առավելագույն՝ 10 000 դրամ հետվճար։
3. 948 մլն դրամ՝ 16 համայնքի սուբվենցիոն ծրագրերի համար
Կառավարությունը որոշեց 2026 թվականի պետական բյուջեից 948 միլիոն դրամ հատկացնել մարզպետարանների աշխատակազմերին՝ շինարարական կազմակերպությունների նկատմամբ առկա ֆինանսական պարտավորությունները կատարելու նպատակով։
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նշեց, որ նախատեսվում է համաֆինանսավորել 16 համայնքների 18 սուբվենցիոն ծրագրեր։ Սա տարվա առաջին պետական համաֆինանսավորումն է։
Ֆինանսավորվող ծրագրերը ներառում են՝
-
ճանապարհների մայթեզրերի կառուցում,
-
փողոցների տուֆով սալապատում,
-
կոյուղու ցանցերի կառուցում,
-
խմելու ջրագծերի անցկացում,
-
փողոցների ասֆալտապատում,
-
մանկապարտեզի և քաղաքային գերեզմանի կառուցում,
-
մարզադաշտերի և մայթերի վերանորոգում։
Այս ծրագրերը միտված են համայնքային ենթակառուցվածքների բարելավմանը և բնակավայրերի կենսապայմանների բարձրացմանը։
4. Ներդրումների մասին նոր օրենք․ հավասար պայմաններ տեղացի և օտարերկրյա ներդրողների համար
Կառավարությունը հավանություն տվեց «Ներդրումների մասին» օրենքի նախագծին, որը փոխարինելու է գործող «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքին։
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը նշեց, որ գործող օրենքը չի ապահովում ներդրումային գործընթացի ժամանակակից պահանջներին համապատասխան ամբողջական կարգավորում։
Նոր նախագծի կարևոր առանձնահատկությունն այն է, որ այն տարածվելու է ինչպես օտարերկրյա, այնպես էլ տեղացի ներդրողների վրա։ Սահմանվում են խտրականության բացառման երաշխիքներ՝
-
ազգային ռեժիմ, ըստ որի օտարերկրյա ներդրողները կունենան տեղացի ներդրողների հավասար իրավունքներ և պարտականություններ,
-
առավել բարենպաստության ռեժիմ, որի համաձայն օտարերկրյա պետությունների ներդրողները համանման իրավիճակներում կստանան նույնանման բարենպաստ վերաբերմունք։
Նախագիծը նաև երաշխավորում է ներդրումների իրավական և ֆիզիկական պաշտպանվածությունը, կապիտալի ազատ տեղաշարժը և փոխարկումը, աշխատողների վարձման իրավունքը, վեճերի լուծման մեխանիզմները և արդարադատության մատչելիությունը։
Բացառությունները վերաբերում են միայն միջազգային պայմանագրերով կարգավորվող դեպքերին՝ Մաքսային միություն, ԱՏԳ, ԵԱՏՄ և այլ շրջանակներ։
5. 98 մլն դրամ արժողությամբ գույք՝ ՀԱԷԿ-ի կանոնադրական կապիտալում
Փետրվարի 18-ի նիստում կառավարությունը որոշեց գույք ներդնել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ կանոնադրական կապիտալում՝ 98 023 000 դրամ շուկայական արժեքով։
Որոշումը պայմանավորված է Ռեզերվային ճգնաժամային կենտրոնի կառուցման և զինման անհրաժեշտությամբ, որը բխում է ԱԷԿ անվտանգության հիմնական կանոններից։
Իսակովի պողոտա 50/12 հասցեում գտնվող տարածքից առանձնացվել է 0.1717 հեկտար մակերեսով հատված։ Քանի որ գույքը պատկանում էր Հայաստանի Հանրապետությանը, ՀԱԷԿ-ը չէր կարող լիարժեք գործարքներ իրականացնել։
Գույքը կանոնադրական կապիտալում ներդնելու արդյունքում ընկերությունը հնարավորություն կունենա կնքել կոմունիկացիաների անցկացման պայմանագրեր, կատարել գույքահարկի վճարումներ և ամբողջությամբ ավարտին հասցնել Ռեզերվային ճգնաժամային կենտրոնի կառուցումը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Վերլուծություն | 2026/04/16 18:17
Ինչպես ինտեգրվել նոր աշխատանքային միջավայրին․ օգտակար խորհուրդներ
Սահմանեք փոքր, իրատեսական նպատակներ և աստիճանաբար զարգացեք։
Վերլուծություն | 2026/04/16 17:42
Կառավարման խորհուրդներ՝ թիմում դրական փոփոխություններ տեսնելու համար
Դրական փոփոխությունները թիմում պատահական չեն լինում։
Վերլուծություն | 2026/04/13 18:26
Որոշումների արվեստը անորոշության պայմաններում․ հաջողության բանաձև
Անորոշությունը չի կարելի վերացնել, բայց կարելի է կառավարել։
Վերլուծություն | 2026/04/13 17:17
«Հաղթողը վերցնում է ամեն ինչ». ինչու է կարևոր դիվերսիֆիկացիան
Դիվերսիֆիկացիան չի վերացնում ռիսկը, բայց այն դարձնում է կառավարելի։
Վերլուծություն | 2026/04/08 18:22
Հաղորդակցություն, որը դուրս է ստանդարտ շրջանակներից․ ինչպես շփվել գործընկերների հետ
Շատերը խոսում են, բայց քչերն են իրականում լսում։
-
Բուրջ ալ արաբը 25 տարվա մեջ առաջին անգամ կփակվի․ որն է պատճառը
2026/04/17/ 13:53 -
Գերմանիան պատրաստակամություն է հայտնում մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
2026/04/17/ 13:51 -
Իլոն Մասկի հայրը Ռուսաստանում առաջարկում է վճարովի հանդիպումներ
2026/04/17/ 13:49 -
Եվրամիության բնակչությունը կարող է նվազել մոտ 53 մլն-ով մինչև 2100 թվականը
2026/04/17/ 13:47 -
Փարիզում մեկնարկել է Հորմուզի նեղուցի անվտանգությանը նվիրված միջազգային տեսակոնֆերանս
2026/04/17/ 12:47 -
BRAND: AGHVORIK
2026/04/17/ 11:52 -
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հայտնի են հասցեները
2026/04/17/ 11:44 -
ԱԺ նախագահը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ
2026/04/17/ 11:42 -
Արդար, թափանցիկ և թվային ապագա․ ՊԵԿ նախագահը հանդիպել է հարկ վճարողների հետ
2026/04/17/ 11:22 -
ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի դեմ «Տնտեսական զայրույթ» գործողության մեկնարկի մասին
2026/04/17/ 11:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ․
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում
Սևանում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ԿԲ ցուցահանդեսը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․