ABNews

ՀՀ վարչապետն ու Տաջիկստանի նախագահը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության զարգացման հետագա քայլերը

Լուրեր | 2026/08/31 16:40

ՀՀ վարչապետն ու Տաջիկստանի նախագահը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության զարգացման հետագա քայլերը

Բիշքեկում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Էմոմալի Ռահմոնը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով և մաղթել նորանոր հաջողություններ: Նա կարևորել է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում կապերի զարգացումը և համոզմունք հայտնել, որ համատեղ ջանքերով երկկողմ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում կզարգանա ու կընդլայնվի:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և բարեմաղթանքների համար՝ գոհունակությամբ նշելով, որ երկկողմ քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Միաժամանակ, վարչապետը շեշտել է առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը: Երկու երկրների ղեկավարները կարևորել են միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային գործընթացներին և զարգացումներին:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը