ABNews

ՀՀ կենտրոնական բանկը ահազանգում է հեռախոսազանգերի միջոցով իրականացվող զեղծարարության դեպքերի մասին

Լուրեր | 2026/05/26 11:44

ՀՀ կենտրոնական բանկը ահազանգում է հեռախոսազանգերի միջոցով իրականացվող զեղծարարության դեպքերի մասին

Վերջին շրջանում ակտիվացել են հեռախոսազանգերի միջոցով իրականացվող զեղծարարության դեպքերը, ինչպես նաև +63, +212 միջազգային հեռախոսային կոդերով ուղարկվող ֆիշինգային հաղորդագրությունները ինչպես SMS, այնպես էլ iMessage և RCS (ինտերնետի միջոցով աշխատող) համակարգերով։

Զեղծարարները հաճախ ներկայանում են որպես հեռահաղորդակցության ոլորտի աշխատակիցներ և քաղաքացիներին առաջարկում են կատարել որոշակի գործողություններ հեռախոսի կարգավորումներում՝ ինտերնետ կապը բարելավելու կամ 5G կապը ակտիվացնելու համար։

ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է.

  • Ոչ մի հեռահաղորդակցման օպերատոր կամ բանկ երբեք չի պահանջում հեռախոսում կատարել նշված քայլերը

  • Մի՛ տեղադրեք որևէ հավելված կամ ֆայլ՝ օգտվելով անհայտ անձանց ուղարկած հղումներից։

  • Մի՛ կիսվեք ձեր հեռախոսի էկրանով, գաղտնաբառերով կամ հաստատման կոդերով։

  • Մի՛ արձագանքեք անծանոթ միջազգային համարներից ստացված iMessage կամ RCS հաղորդագրություններին։

  • Մի՛ անցեք նամակներում տեղադրված կասկածելի հղումներով:

  • Մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ բանկային քարտի վավերապայմաններ:

  • Արգելափակե՛ք (Block) և որպես սպամ (Report Junk/Spam) նշեք նմանատիպ նամակ ուղարկող հասցեները կամ հեռախոսահամարները:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը