Ֆրանսիական շքեղ բրենդ Hermès-ը 2024-ի երկրորդ եռամսյակում արձանագրել է 9% աճ՝ հասնելով 3.9 մլրդ եվրոյի վաճառքի՝ գերազանցելով վերլուծաբանների սպասումները։ Գործառնական եկամուտն առաջին կիսամյակում կազմել է 3.3 մլրդ եվրո՝ 6% աճով։ Այս մասին հայտնում է Financial Times-ը:
Hermès-ը գերազանցել է իր հիմնական մրցակիցներին՝ այդ թվում LVMH-ին, դառնալով աշխարհի ամենաարժեքավոր շքեղության ընկերությունը շուկայական կապիտալիզացիայով։ Սակայն լավ ցուցանիշներին հակառակ՝ ընկերության բաժնետոմսերը նվազել են 4%-ով։
Hermès-ի հաջողությունը պայմանավորված է հիմնականում բարձր եկամուտ ունեցող գնորդներով և ամենապահանջված ապրանքների՝ Kelly և Birkin պայուսակների, վերահսկվող մատակարարումով։ Մինչդեռ որոշ համեմատաբար մատչելի ապրանքների վաճառք՝ օրինակ մետաքսե շարֆեր և կոսմետիկա, նվազել է 4%-ով։
Hermès-ը նշել է, որ ԱՄՆ-ում ապրիլին գների բարձրացման միջոցով չեզոքացրել է մաքսատուրքերի ազդեցությունը, և նոր մաքսային փոփոխությունները նույնպես կփորձի հավասարակշռել առանց լրացուցիչ գների բարձրացումների։
Տարածաշրջանային աճն ընդգծում է Ամերիկայում 12.3% և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (բացի Ճապոնիայից) 3% վաճառքի աճը՝ Չինաստանում շարունակվող դանդաղ ընթացքի պայմաններում։
Այլ խոշոր շքեղության բրենդներ՝ LVMH-ն և Kering-ը, ավելի թույլ արդյունքներ են ցուցադրել՝ համապատասխանաբար 4% վաճառքի նվազմամբ և Gucci-ի բարդություններով։

