Հենրիխ Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ

«1915. Մենք հիշում ենք, WE REMEMBER, 24.04»:

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ և Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին։ Հիշատակի հրապարակումը 37-ամյա խաղացողը տեղադրել է իր ինստագրամյան էջի «Սթորի» բաժնում։

Տեղադրված լուսանկարում պատկերված է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակը և խորհրդանշական անմոռուկը: Լուսանկարին կից Մխիթարյանը կատարել է հետևյալ գրառումը.

«1915. Մենք հիշում ենք, WE REMEMBER, 24.04»: