Առողջապահության նախարարությունն առաջարկում է փոփոխել բժշկական կենտրոնների գործադիր մարմինների ձևավորման պահանջները
Լուրեր |
Գործադիր մարմինների անդամները պետք է համապատասխանեն նաև աշխատանքային փորձի բավարար պայմաններին։
ՀՀ առողջապահության նախարարությունը առաջարկում է ընդլայնել բժշկական կազմակերպությունների գործադիր մարմիններում ընդգրկվող անձանց մասնագիտական կրթության վերաբերյալ պահանջները։ Հարցը կառավարության նիստում ներկայացրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարի ներկայացմամբ՝ փոփոխությունը վերաբերում է բժշկական կազմակերպություններին, որոնք գործում են փակ բաժնետիրական ընկերության (ՓԲԸ) ձևաչափով և հանդիսանում են շահույթ հետապնդող ձեռնարկատիրական կազմակերպություններ։ Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է, որ գործադիր մարմիններում ընդգրկվող անձանց մասնագիտական կրթությունը պարտադիր չսահմանափակվի միայն բժշկական կրթությամբ։
Միաժամանակ սահմանվում է, որ գործադիր մարմինների անդամները պետք է համապատասխանեն նաև աշխատանքային փորձի բավարար պայմաններին՝ կառավարման և գործադիր գործունեության ոլորտում։
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ փոփոխության նպատակն է բարձրացնել պետական մասնաբաժին ունեցող բժշկական կենտրոնների կառավարման արդյունավետությունը, ապահովել դրանց ֆինանսական կայունությունը և զարգացման հնարավորությունները։ Նշվում է, որ նոր մոտեցումը հնարավորություն կտա ներդնել չափելի ցուցանիշներ, որոնց հիման վրա կգնահատվի բժշկական կենտրոնների ղեկավար կազմի գործունեությունը։
Առաջարկվող փոփոխությունները վերաբերում են կառավարման մոդելի կատարելագործմանը և նախատեսված են առողջապահական համակարգի կազմակերպչական արդյունավետության բարձրացման համար։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/13 22:00
Մարտի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 19:19
Մարտի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 15-ի կարևոր լուրերը
2026/03/15/ 22:00 -
2025-ի 1000 խոշոր հարկատուները. ՊԵԿ տվյալներ
2026/03/15/ 10:56 -
Մարտի 14-ի կարևոր լուրերը
2026/03/14/ 21:59 -
Մարտի 13-ի կարևոր լուրերը
2026/03/13/ 22:00 -
Մարտի 13-ի բիզնես լուրերը
2026/03/13/ 19:19 -
Ներդրումային առաջարկ կանանց համար
2026/03/13/ 18:31 -
Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ
2026/03/13/ 17:02 -
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
2026/03/13/ 16:40 -
Հայաստանը՝ միջազգային ներդրողների ռադարում․ Ամերիաբանկը՝ որպես LFG-ի մաս, Լոնդոնի ֆոնդային բորսայում
2026/03/13/ 16:38 -
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
2026/03/13/ 16:17
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին