Հայտնաբերվել է 2000 չգրանցված աշխատող, թաքցվել է 108 մլրդ դրամի հարկ
Լուրեր |
Ցուցանիշը 27 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված թվից։
Պետական եկամուտների կոմիտեն 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերել է 2000 չգրանցված աշխատողի, այդ ցուցանիշը 27 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված թվից: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։
«Հայտնաբերվել է շուրջ 325 մլրդ դրամի ստվերային շրջանառություն, որն անցած տարվա ցուցանիշից ավելի է 97 տոկոսով։ Եթե դա հարկերի վերածենք, թաքցված հարկի ընդհանուր գումարը կազմել է 108 մլրդ դրամ, ինչը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է շուրջ 52 տոկոսով»,- ասաց Հակոբյանը:
ՊԵԿ նախագահը նշեց՝ ստուգման և ուսումնասիրության գործիքներով ճշտվել է մոտ 104 մլրդ դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն:
«9 ամիսներին վերլուծական գործիքակազմով հայտնաբերված անճշտությունների արդյունքում հարկ վճարողների կողմից լրացուցիչ հայտարարագրվել է 57 մլրդ դրամ գումար, որը 9 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Հաշվարկային փաստաթղթերով ուղեկցված գործարքների իրացման շրջանառությունն աճել է 15 տոկոսով, իսկ դրանց դուրսգրման քանակը՝ 17 տոկոսով»,- նշեց ՊԵԿ նախագահը:
Էդուարդ Հակոբյանը նշեց նաև մանրածախ առևտրի և ծառայությունների շրջանակում անկանխիկ վճարումների վերաբերյալ թվերը. վճարումների քանակն աճել է 55 տոկոսով, իսկ գումարը՝ 32 տոկոսով:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Դեկտեմբերի 7-ի կարևոր լուրերը
2025/12/07/ 20:20 -
Փոքր ֆինանսական սխալների մեծ հետևանքները․ ինչպես են մանր թերությունները սպառնում ամբողջ բիզնեսին
2025/12/07/ 17:56 -
Կահույք, որ պատմություն ունի. Շկաֆի 35 տարվա որակը
2025/12/07/ 11:17 -
Դեկտեմբերի 6-ի կարևոր լուրերը
2025/12/06/ 20:20 -
2026-ի բիզնես-թրենդները՝ արհեստական բանականությունից մինչև հաճախորդի վարք
2025/12/06/ 18:06 -
«Սլավմեդ»-ը Հայաստանում առաջինն է ներդրել ռոբոտային վիրաբուժության համակարգ
2025/12/06/ 12:39 -
Հոդերի սիմֆոնիան. երբ ամեն ձայն կարևոր է | MedTime 8
2025/12/06/ 12:12 -
Դեկտեմբերի 5-ի բիզնես լուրերը
2025/12/05/ 22:00 -
Դեկտեմբերի 5-ի կարևոր լուրերը
2025/12/05/ 20:20 -
Ինչու է փողը մեզ վրա հոգեբանական ազդեցություն ունենում․ ինչպես խուսափել սեփական «ես»-ը կորցնելուց
2025/12/05/ 19:00
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 2025 Թ․