Հայաստանում ներդրվում է էլեկտրոնային ծանուցումների նոր համակարգ
Լուրեր |
Նախագծով նախատեսվում է, որ ծանուցումների համակարգը կգործի 2026 թվականի հունվարի 1-ից։
Կառավարության հոկտեմբերի 16-ի նիստում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրեց ֆիզիկական և իրավաբանական անձանց էլեկտրոնային ծանուցումների համակարգի ներդրման մասին օրենսդրական փաթեթը։
Նախարարը նշեց, որ նախագծով ստեղծվում է ամբողջական և փուլային մեխանիզմ, որը կապահովի, որ յուրաքանչյուր անձ համարվի պատշաճ ծանուցված՝ անկախ այն հանգամանքից՝ ծանուցումը փաստացի ստացե՞լ է, թե՞ ոչ։
«Ֆիզիկական անձանց համար գործելու է էլեկտրոնային հարթակ, որտեղ մուտք կիրականացվի խիստ նույնականացման միջոցով։ Եթե անձը մուտք գործի հարթակ, ապա համարվելու է ծանուցված։ Եթե երեք օրվա ընթացքում մուտք չկատարի, ծանուցումը ավտոմատ կերպով կհասցվի հիբրիդային փոստով՝ անձի հաշվառման հասցեով։ Եթե դա ևս չհասցվի կամ անձը հրաժարվի ստանալ նամակը, ծանուցումը կհրապարակվի azdarar.am կայքում, և տեղադրվելուց յոթ օր անց անձը համարվելու է պատշաճ ծանուցված»,-ներկայացրեց Գալյանը։
Նախարարը նշեց, որ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար ծանուցման հարթակ է ընտրվել Պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային հաշվետվությունների համակարգը, որտեղ նրանք ստանալու են ծանուցումներ ոչ միայն ՊԵԿ-ից, այլ նաև այլ պետական մարմիններից։ Այդ դեպքում էլ ծանուցումը տեղադրվելուց երեք օր անց համարվելու է պատշաճ ստացված։
Նախագծով նախատեսվում է, որ ծանուցումների համակարգը կգործի 2026 թվականի հունվարի 1-ից, իսկ դրա տեխնիկական մանրամասները՝ պաշտոնական հարթակները, էլեկտրոնային հասցեները և մեխանիզմները, սահմանվելու են կառավարության որոշմամբ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այս նախագիծը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում դե յուրե վերացվում է «ես ծանուցված չեմ» հասկացությունը։
«Տիկին Գալյանը նաև նշեց, որ դե ֆակտո տարբերակ էլ չի մնում՝ բոլոր հնարավոր ձևերով մարդը ծանուցված է լինելու։ Մինչ այս հաճախ բախվում էինք իրավիճակների, երբ մարդը փաստացի ծանուցված էր լինում, բայց պետությունը չէր կարողանում դա իրավականորեն ապացուցել։ Այս համակարգը լուծում է այդ խնդիրը»,- եզրափակեց Փաշինյանը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Դեկտեմբերի 7-ի կարևոր լուրերը
2025/12/07/ 20:20 -
Փոքր ֆինանսական սխալների մեծ հետևանքները․ ինչպես են մանր թերությունները սպառնում ամբողջ բիզնեսին
2025/12/07/ 17:56 -
Կահույք, որ պատմություն ունի. Շկաֆի 35 տարվա որակը
2025/12/07/ 11:17 -
Դեկտեմբերի 6-ի կարևոր լուրերը
2025/12/06/ 20:20 -
2026-ի բիզնես-թրենդները՝ արհեստական բանականությունից մինչև հաճախորդի վարք
2025/12/06/ 18:06 -
«Սլավմեդ»-ը Հայաստանում առաջինն է ներդրել ռոբոտային վիրաբուժության համակարգ
2025/12/06/ 12:39 -
Հոդերի սիմֆոնիան. երբ ամեն ձայն կարևոր է | MedTime 8
2025/12/06/ 12:12 -
Դեկտեմբերի 5-ի բիզնես լուրերը
2025/12/05/ 22:00 -
Դեկտեմբերի 5-ի կարևոր լուրերը
2025/12/05/ 20:20 -
Ինչու է փողը մեզ վրա հոգեբանական ազդեցություն ունենում․ ինչպես խուսափել սեփական «ես»-ը կորցնելուց
2025/12/05/ 19:00
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 2025 Թ․