ABNews

Հայաստանում Հնդկաստանի շուրջ 50,000 քաղաքացի է աշխատում․ New Delhi Television

Լուրեր | 2026/08/28 19:50

Հայաստանում Հնդկաստանի շուրջ 50,000 քաղաքացի է աշխատում․ New Delhi Television

Հնդկաստանը նպատակ ունի ավելացնել ռազմական արտադրանքի արտահանումն ու զենք վաճառող խոշոր երկիր դառնալ, ուստի այս գործարքները բարձրացնում են Հայաստանի դերը Նյու Դելիի ռազմավարական ծրագրերում

Հայաստանը դարձել է Հնդկաստանից սպառազինություն գնող ամենախոշոր երկիրը, ինչը լուրջ խթան է հանդիսացել հնդկական ռազմարդյունաբերության համար։ Հայաստանը 2 միլիարդ դոլարի զենք է ձեռք բերել Հնդկաստանից։ Այդ մասին նշվում է New Delhi Television-ի հոդվածում։

Հնդկաստանը նպատակ ունի ավելացնել ռազմական արտադրանքի արտահանումն ու զենք վաճառող խոշոր երկիր դառնալ, ուստի այս գործարքները բարձրացնում են Հայաստանի դերը Նյու Դելիի ռազմավարական ծրագրերում։

Հայաստանը կարող է հնդկական ռազմական ապրանքների արտահանման հանգույց դառնալ ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ Արևելյան Եվրոպայի համար։

Վերջին իրադարձությունները ցույց են տվել, որ Սուեզի ջրանցքով անցնող առևտրային երթուղիներին այլընտրանքներ են պետք։ Այս ամենը «Հյուսիս-Հարավ» (INSTC) տրանսպորտային միջանցքի գաղափարի առաջ մղման կարևորագույն պատճառներից է։

Հնդկաստանի համար սա առանցքային նշանակություն ունի։ Դեպի Սև ծով, Հարավային ու Արևելյան Եվրոպա ամենակարճ ճանապարհն անցնում է Իրանի Չաբահար նավահանգստով դեպի Հայաստան՝ միանալով հայկական «Հյուսիս-Հարավ» ճանապարհին։ Այնուհետև երթուղին անցնում է Վրաստանով՝ դուրս գալով Բաթումիի ու Փոթիի նավահանգիստներ, իսկ այնտեղից՝ դեպի Միջերկրական ծով և Եվրոպա։

Բացի այդ, Հայաստանի հետ համագործակցության այլ հնարավորություններ էլ կան՝ առևտուր, հնդկական ընկերությունների համար արտադրական բազաների ստեղծում և աշխատանքային միգրացիա։ Այսօր Հայաստանում Հնդկաստանի շուրջ 50 000 քաղաքացի է աշխատում։

Այս ամենի հիմքում ընկած է նաև երկու հնագույն ժողովուրդների՝ հայերի և հնդիկների դարավոր բարեկամությունը։ Հնդկաստանը հայերի ընկալումներում առանձնահատուկ տեղ ունի, ինչն էլ իր հերթին լրացուցիչ առավելություն է տալիս Նյու Դելիին։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը