ABNews

Հայաստանում այս տարվա 8 ամիսներին հարկային եկամուտների հավաքագրումն ավելացել է 14․6%-ով

Լուրեր | 2026/09/03 15:37

Հայաստանում այս տարվա 8 ամիսներին հարկային եկամուտների հավաքագրումն ավելացել է 14․6%-ով

Հայաստանում հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հավաքագրվել են 258 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտներ։

Այս մասին կառավարության սեպտեմբերի 3-ի նիստում տեղեկացրեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։

«Օգոստոսն արդեն ամփոփել ենք։ Հունվար-օգոստոսին ունեցել ենք 14․6 տոկոսով աճ։ Սա նշանակում է առաջանցիկություն նախատեսված ծրագրից, վկայում է նաև տնտեսությունում ստվերի շարունակական նվազման մասին։ Նախորդ տարվա համեմատ 258 մլրդ դրամով ավել հարկային եկամուտներ են հավաքագրվել հունվար-օգոստոս ամիսներին»,- նշեց Էդուարդ Հակոբյանը։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը