Մաքսանենգ ճանապարհով Հայաստան 14,2 կգ մարիխուանա ներկրելու կասկածանքով մեկ անձ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
ՔԿ-ի տվյալներով` իրավապահների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բեռնատարի սրահի խուզարկության ժամանակ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերով՝ 14,2 կգ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։


