Ինչ է կատարվել 2026-2027 ուսումնական տարվանից Հայաստանի բոլոր պետական դպրոցներն անվճար հասանելիություն կստանան ChatGPT Edu հարթակին։
Գործընկերություն. Նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և OpenAI-ի համագործակցության շրջանակում։
Նպատակ. Բարելավել կրթության որակը և նպաստել աշակերտների կիրառական հմտությունների ձևավորմանը արհեստական բանականության գործիքների միջոցով։
Ինչպես է աշխատում Դպրոցներին տրամադրվում է միասնական թվային հասանելիություն՝ առանց բարդ գրանցումների։
Մուտք գործել
my.emis.amհամակարգի անձնական օգտահաշիվ։Սեղմել OpenAI սեղմակը։
Անմիջապես անցնել դպրոցին հատկացված ChatGPT Edu օգտահաշիվ։
Ինչու է դա կարևոր Գործիքը ներդրվում է համակարգված մոտեցմամբ․ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) կողմից մշակվել և երաշխավորվել են հատուկ ուղեցույցներ։ Դրանք նախատեսված են տնօրենների, փոխտնօրենների, մեթոդական միավորումների նախագահների և ուսուցիչների համար՝ ԱԲ գործիքակազմը ուսումնական գործընթացում գրագետ կիրառելու համար։


