ABNews

Հայաստանը մտադիր է նաև ապագայում բարեխղճորեն մասնակցել ԵԱՏՄ-ի աշխատանքներին. փոխվարչապետ

Լուրեր | 2026/05/29 15:00

Հայաստանը մտադիր է նաև ապագայում բարեխղճորեն մասնակցել ԵԱՏՄ-ի աշխատանքներին. փոխվարչապետ

Հայաստանը մտադիր է նաև ապագայում բարեխղճորեն մասնակցել Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին՝ հաշվի առնելով դրա բոլոր անդամների ազգային շահերը։ Այս մասին Աստանայում ընդլայնված կազմով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Մենք բազմիցս վերահաստատել ենք Հայաստանի հավատարմությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում փոխշահավետ համագործակցությանը՝ ի շահ մեր երկրների և ընդհանուր առմամբ մեր տարածաշրջանի տնտեսական կայունության ու տնտեսական զարգացման կայունության ապահովման։ Հայաստանի Հանրապետությունը մտադիր է նաև ապագայում բարեխղճորեն մասնակցել միության աշխատանքներին՝ փոխադարձ հարգանքի, իրավահավասար գործընկերության և ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների ազգային շահերը հաշվի առնելու հիման վրա»,- ասել է Գրիգորյանը։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը