ՀՀ կառավարությունը հաստատել է եկող տարվա պետական բյուջեի նախագիծը, որով նախատեսվում է մեծացնել երկրի ռազմական բյուջեն՝ 563 մլրդ դրամից հասցնելով 616.5 մլրդ դրամի (շուրջ $1.7 մլրդ):
Բյուջեի դինամիկան և ծախսերի բաշխումը.
Դինամիկան. 2026 թվականին 2025-ի համեմատ Պաշտպանության նախարարության բյուջեն կրճատվել էր շուրջ 15%-ով, իսկ նոր նախագծով այն վերականգնվում է 9.5%-ով։
ԶՈւ պահպանում և սպառազինություն (613+ մլրդ դրամ). Առյուծի բաժինը կուղղվի «Պաշտպանության ապահովում» ծրագրին, որը ներառում է ԶՈւ պահպանման, ռազմական տեխնիկայի, կապի համակարգերի, զենք-զինամթերքի գնումների, պարենի, հանդերձանքի և մարտունակության ապահովման ծախսերը:
Այլ ուղղություններ.
Ռազմաբժշկական ծառայություններ․ 1 մլրդ 70 մլն դրամ:
Միջազգային ռազմական համագործակցություն․ 974 մլն դրամ:
Հումանիտար ականազերծում․ 306 մլն դրամ:
Կառավարությունը փորձում է վերականգնել նախորդ տարվա բյուջետային կրճատումները՝ առաջնահերթությունը տալով Զինված ուժերի մարտունակության բարձրացմանը, տեխնիկական վերազինմանն ու կենսապահովման համակարգերի ամրապնդմանը:


