Ինչ է տեղի ունեցել․ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ վառելիքի համաշխարհային գների աճն իր ազդեցությունը կունենա Հայաստանի գնաճային ցուցանիշների վրա։
Ինչու է դա կարևոր․ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի ֆոնին նավթի համաշխարհային գների հետագա դինամիկան մնում է անորոշ։ Ըստ ԿԲ ղեկավարի՝ ներկայում անհնար է կանխատեսել՝ արդյոք նավթի գները կվերադառնան նախկին մակարդակին, թե՝ ոչ։
Թվերի հետևում․
Բենզինի գինը Հայաստանում․ Մարտին Գալստյանի փոխանցմամբ՝ ներքին շուկայում բենզինի գինն այսօր արդեն հասել է 600 դրամի։


