Մեծ եղեռնը մեզ հետ տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով է հանդես եկել ապրիլի 24-ի կապակցությամբ։

«Այսօր ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության մեծ եղեռնի զոհերի հիշատակը և հարգանքի տուրք ենք մատուցում մեր այն հայրենակիցներին ովքեր հայ լինեու համար ջարդի, տեղահանության ու սովի ենթարկվեցին օսմանյան կայսրությունում։

Մեծ եղեռնը մեզ հետ տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է, որը մեր ժողովուրդը վերապրում է արդեն 111 տարի։ Ամեն տարի ապրիլի 24-ին մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների թափորը բարձրանում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ խոնարհվելու մեր նահատակված հայրենակիցների առջև։ Ու ապրիլի 24-ի մեր համազգային երթը նաև մտածելու, խորհելու, պատմությունը գնահատելու և Մեծ եղեռնի կրկնությունը թույլ չտալու հաստատակամության դրսևորում է։

Այս մտածումների և հաստատակամության վրա է հիմնված մեր՝ ՀՀ կառավարության և կառավարող մեծամասնության վերջին տարիների քաղաքականությունը։ Ձեր՝ ՀՀ քաղաքացիների պատգամով մենք վճռականություն ենք դրսևորել առավել խորությամբ հասկանալու մեր ժողովրդի անցյալում ապրած ու պարբերաբար կրկնվող պատմությունը՝ ապագայում այդ պատմության կրկնությունը թույլ չտալու, մեր այսօրը և գալիքը լավը դարձնելու համար։

Այսօր մենք հասել ենք այդ նպատակին, այդ թվում նրա շնորհիվ, որ հասկացել ենք՝ չի կարելի թույլ տալ, որ Մեծ եղեռնը միջազգային խաղացողների՝ մեկը մյուսի դեմ պայքարողների գործիք դառնա»,- ասել է վարչապետը։