Ըստ World Gold Council (WGC)-ի նախնական տվյալների՝ 2025թ. հունիսին աշխարհի կենտրոնական բանկերը իրենց ոսկու և արժութային պահուստներում ավելացրել են 22 տոննա ոսկի։
Գնումներն աճում են արդեն երեք ամիս անընդմեջ,
Սակայն տարեկան առաջին կեսի արդյունքը՝ 123 տոննա, փոքր-ինչ զիջում է 2024թ. նույն ժամանակահատվածին (130 տոննա)։
Հունիսի հիմնական գնորդները․
Ուզբեկստան – 9 տոննա,
Ղազախստան – 7.4 տոննա,
Թուրքիա – 2.3 տոննա,
Չինաստան – 2.2 տոննա,
Չեխիա – 1.6 տոննա,
Ղրղզստան – 1.2 տոննա։
Մնացած երկրների գնումները կազմել են մինչև 1 տոննա։
Նշվում է նաև, որ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը ավելացրել է իր ոսկու պաշարները 15.8 տոննայով, սակայն այս ցուցանիշը WGC-ի պաշտոնական վիճակագրության մեջ ներառված չէ։
Ամենամեծ վաճառողը կրկին դարձել է Սինգապուրի կենտրոնական բանկը, որը նվազեցրել է իր պահուստները 5.6 տոննայով։

