ABNews

Գլենդեյլում ձերբակալվել է հայերի խումբ՝ փոստի գողության և ուրիշների տվյալներով վարկային քարտեր ձևակերպելու կասկածանքով

Լուրեր | 2026/08/15 13:45

Գլենդեյլում ձերբակալվել է հայերի խումբ՝ փոստի գողության և ուրիշների տվյալներով վարկային քարտեր ձևակերպելու կասկածանքով

Ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը՝ խարդախ սխեմայի ամբողջական ծավալը պարզելու և այլ հնարավոր տուժածներին հայտնաբերելու համար, որոնց անձնական տվյալները կարող էին օգտագործվել կեղծ վարկային քարտեր ձևակերպելու կամ այլ հանցագործություններ կատարելու նպատակով

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդեյլ քաղաքում ոստիկանությունը բացահայտել է հայերից կազմված մի խմբի գործունեությունը, որը կասկածվում է փոստի գողության, անձնական տվյալների հափշտակության և խարդախության մեջ, հաղորդում են քաղաքի իշխանությունները։

Քաղաքի հինգ բնակիչ ձերբակալվել է Գլենդեյլի ոստիկանության ֆինանսական հանցագործությունների բաժնի անցկացրած հետաքննության արդյունքներով։

Հետաքննությունը սկսվել է այն մասին հաղորդումներից հետո, որ անհայտ անձինք բացում էին Արևմտյան Կոլորադո-սթրիթի 500-րդ թաղամասում գտնվող բազմաբնակարան շենքի փոստարկղերը և վերցնում այլ բնակիչներին պատկանող նամակագրությունը։

Օգոստոսի 13-ին հետախույզները մի շարք խուզարկություններ են իրականացրել բնակելի համալիրում։ Արդյունքում ձերբակալվել է հինգ կասկածյալ, որոնք բոլորը, ոստիկանության տվյալներով, Գլենդեյլի բնակիչներ են և ունեն հայկական անուններ՝ 36-ամյա Ռազմիկ Բարսեղյան, 27-ամյա Ռոբերտ Պողոսյան, 35-ամյա Վահան Քալաշյան, 26-ամյա Արմեն Հարությունյան և 27-ամյա Արտյոմ Միլիտոնյան։

Խուզարկությունների ընթացքում ոստիկանությունը հայտնաբերել է այլ մարդկանց պատկանող անձնական տվյալների զգալի քանակ, բանկային քարտերի վրա տվյալներ վերագրանցելու սարքեր, կանխիկ գումար, ոսկի և բազմաթիվ վարկային քարտեր։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը