ABNews

ԱԱԾ-ն հերքել է Մեղրիում ադրբեջանցիների ներկայության մասին լուրը

Լուրեր | 2026/10/09 14:17

ԱԱԾ-ն հերքել է Մեղրիում ադրբեջանցիների ներկայության մասին լուրը

Ազգային անվտանգության ծառայությունն ապատեղեկատվություն է որակում Մեղրիում ենթադրյալ ադրբեջանցիների ներթափանցման ու որոնողական աշխատանքերի իրականացման մասին լուրը։ Այս մասին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։

«Ապատեղեկատվություն է։ Առհասարակ այդ ամբողջ տեղեկատվությունը սուտ է։ Նման դեպք Մեղրիում չկա։ ԱԱԾ-ն հերքում է ՄԵղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը»,-ասացին ԱԱԾ–ից։

Ավելի վաղ Դեպքի մասին հայտնել է 24 News–ը՝ նշելով, որ Մեղրիի մոտ գիշերվանից ԱԹՍ-ներով փնտրում են երեք ենթադրյալ ադրբեջանցիների։ «Ադրբեջանի հետ սահմանակից Մեղրիի Կուրիս գյուղում գիշերը գյուղացիները տեսել են երեք քաղաքացիական հագնված անձանց, որոնք, ըստ ականատեսների, ամենայն հավանականությամբ ադրբեջանցիներ են եղել: Հետները զրուցելուց հետո այդ անձինք փախել են, գյուղում ու հարակից շրջաններում անմիջապես սկսվել են որոնողական աշխատանքները»,- գրում է ԶԼՄ-ն:

ԱԱԾ-ից ավելի վաղ մեզ հետ զրույցում չէին հերքել և չէին հաստատել լուրը՝ խնդրելով գրավոր հարցում ուղարկել»։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը