Բենզինի որակ, խաղալիքների անվտանգություն և տուգանքներ․ վերահսկողության արդյունքները
Լուրեր |
2025 թվականին ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը արձանագրել է ստուգումների զգալի աճ և խախտումների բարձր ցուցանիշներ։
2025թ․ հայտնաբերված խախտումների հիման վրա կայացվել է 620 որոշում, որոնցով կիրառվել է շուրջ 418 մլն դրամի տուգանք (մոտ 1.1 մլն դոլար)։ Այդ գումարից արդեն 220 մլն դրամը վճարվել է, իսկ գործընթացը շարունակվում է։ Այս մասին հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնել է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը։
Նրա խոսքով՝ տուգանքները կիրառվում են որպես ծայրահեղ միջոց, երբ այլ տարբերակներ չեն մնում։ Չնայած տարեկան ծրագրով նախատեսված էր իրականացնել 600 ստուգում, փաստացի իրականացվել է 842 ստուգում, այսինքն՝ 242-ով ավելի։ Այդ ստուգումներից 637-ի դեպքում հայտնաբերվել են անհամապատասխանություններ։
Կոտոլյանը նշել է, որ ստուգումների մի մասը իրականացվել է հատուկ հանձնարարականներով․
-
110 ստուգում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ,
-
71 ստուգում՝ քաղաքացիների հարցումների և բողոքների հիման վրա,
-
10 ստուգում՝ այլ պետական մարմինների հարցումների արդյունքում։
Անդրադառնալով Ադրբեջանից ներմուծված բենզինի որակի և կապարի հնարավոր բարձր պարունակության թեմային՝ Կոտոլյանը պարզաբանել է, որ տեսչական մարմինը գործառույթներ չի իրականացնում սահմանը հատելիս, այլ սկսում է վերահսկողությունը այն պահից, երբ վառելիքը վաճառվում է բենզալցակայաններում։ Նրա խոսքով՝ ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի իրականացրած լաբորատոր փորձաքննությունը ցույց է տվել, որ տվյալ խմբաքանակը ամբողջությամբ համապատասխանել է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերին, և որակական խնդիր չի արձանագրվել։ Միևնույն ժամանակ, տեսչական մարմինը տեղեկություն չունի, թե կոնկրետ որ երկրից է բենզալցակայանը ներմուծել վառելիքը։
Կարևոր նորություն՝ խաղալիքների վերահսկողության ոլորտում։
2025 թվականին Հայաստանում շուրջ 400 խաղալիք ոչնչացվել է, քանի որ չեն համապատասխանել սահմանված պահանջներին։ Արմեն Կոտոլյանի խոսքով՝ սա առաջին դեպքն է, երբ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի սեփական լաբորատորիայում իրականացվել է փորձաքննություն, որի արդյունքում ոչ պիտանի արտադրանքը ոչնչացվել է։ Նախորդ տարիներին նման պրակտիկա չի կիրառվել։
Պաշտոնյան ընդգծել է, որ լաբորատոր հնարավորությունների ընդլայնումը շարունակական է լինելու, և նման փորձաքննություններն ու ոչնչացումները կշարունակվեն նաև 2026 թվականին և հետագայում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Բելգիան 100 միլիոն եվրո է հատկացրել ԱՄՆ-ից Ուկրաինայի համար զինшմթերք գնելու նպատակով
2026/04/21/ 13:13 -
Իրանի հետ պատերազմը դանդաղեցնում է TRIPP-ը․ Դե Վաալ
2026/04/21/ 13:12 -
500 դրամ արժեքով մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ. Կենտրոնական բանկ
2026/04/21/ 13:10 -
Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները՝ ԵՄ օրակարգում
2026/04/21/ 13:07 -
BRAND: FLINT
2026/04/21/ 12:23 -
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 20-21-ը
2026/04/21/ 12:20 -
Վարորդները նորմալ արտաժամյա աշխատավարձ են ստանում. քաղաքապետ
2026/04/21/ 12:18 -
Չինաստանը կոչ է անում ապահովել Հորմուզի նեղուցի բաց մնալը
2026/04/21/ 12:16 -
Պետգույքի կառավարման կոմիտեն օտարման է ներկայացրել 34 անշարժ գույք
2026/04/21/ 12:02 -
Առաջարկվում է ընդլայնել զինծառայողների սոցիալական երաշխիքների շրջանակը․ ինչ կարգավորումներ են նախատեսվում
2026/04/21/ 11:53
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․
ՀԳՀՄ–ն` կամուրջ պետության և բիզնեսի միջև
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 19, 2026 Թ.