500 դրամ արժեքով մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ. Կենտրոնական բանկ

ՀՀ բոլոր մետաղադրամները, այդ թվում՝ 500 դրամ մետաղադրամը, շարունակում են մնալ շրջանառության մեջ։

Հաշվի առնելով բազմաթիվ հարցադրումները 2026 թ. ապրիլի 15-ից բնականոն մաշվածության արդյունքում շրջանառությունից դուրս եկած 2-րդ սերնդի մի շարք թղթադրամների վերաբերյալ՝ ԿԲ-ից հայտնում են, որ այս որոշումը վերաբերում է միայն նշված թղթադրամներին և չի տարածվում 500 դրամ անվանական արժեքով մետաղադրամի վրա։

«ՀՀ բոլոր մետաղադրամները, այդ թվում՝ 500 դրամ մետաղադրամը, շարունակում են մնալ շրջանառության մեջ և պահպանել իրենց՝ որպես օրինական վճարամիջոցի կարգավիճակը։ Քաղաքացիները կարող են ազատորեն օգտագործել դրանք առօրյա վճարումների համար՝ առանց որևէ սահմանափակման»,- ասվում է հաղորդագրության մեջ: