Ինքնաճանաչումից դեպի ինքնազարգացում
Լուրեր |
Փետրվարի 21-ին «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության նախաձեռնությամբ «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ «Ինքնաճանաչումից դեպի ինքնազարգացում» խորագրով միջոցառումը, որը մեկ հարթակում համախմբել էր սովորելու, զարգանալու և սեփական ներուժը բացահայտելու պատրաստակամ երիտասարդների։
Միջոցառման առանցքում ինքնակրթության, ստեղծարար մտածողության, մասնագիտական աճի և ներուժի իրացման կարևորությունն էր։ Օրակարգը ներառում էր ոգեշնչող ելույթներ և պանելային քննարկումներ, որոնց ընթացքում հրավիրյալ խոսնակները կիսվեցին իրենց մասնագիտական ուղով, հաջողության պատմություններով և մարտահրավերներով, որոնց հանդիպել են կարիերայի ձևավորման ընթացքում։
«Մեր նպատակն է
երիտասարդներին փոխանցել կարևոր ուղերձ՝ աշխատանքը դեռևս կարիերա չէ, և
հաջողության ճանապարհին մարտահրավերները բնական և անհրաժեշտ փուլ են», — նշեց
«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության հասարակական գործերի և կայունության բաժնի
տնօրեն Էլինա Մարգարյանը։
Պանելային
քննարկումներին մասնակցում էին տարբեր ոլորտների մասնագետներ, բլոգերներ և
ինֆլյուենսերներ՝ Հայկ Մկրտչյանը, Աննա Բաղդասարյանը, Հայկան Պողոսյանը, Նելլի
Արսենյանը, Դինա Հովհաննիսյանը և Թամարա Արշակյանը։ Նրանք անդրադարձան կարիերայի
կառուցման ռազմավարություններին, ստեղծարար ներուժի արդյունավետ օգտագործման և
շարունակական ինքնակրթության ժամանակակից մոտեցումներին։
«Կոկա-Կոլա ՀԲՔ
Արմենիա» ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի տնօրեն Նելլի
Փուրթոյանը ընդգծեց կազմակերպության դերակատարությունը երիտասարդների զարգացման
գործընթացում․
«Որպես
կազմակերպություն՝ մենք մեծ պատասխանատվություն ենք կրում երիտասարդների
մասնագիտական կայացման փուլում նրանց աջակցելու հարցում»։ Նա նաև նշեց, որ
ընկերությունը համագործակցում է Հայաստանի Հանրապետությունում գործող ավելի քան
ինը համալսարանների և քոլեջների հետ։
«Երիտասարդների
զարգացում» ծրագրի շրջանակում «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա»-ն համագործակցում է նաև
«Armenian Code Academy»-ի հետ։ Կազմակերպության հիմնադիր և տնօրեն Նարեկ
Ասլիկյանը, անդրադառնալով արագ փոփոխվող աշխարհին, նշեց․
«Աշխարհը շատ
արագ է փոխվում։ Այն գիտելիքը, որը փոխանցվել է 10–20 տարի առաջ, այսօր հաճախ
վերանայման կարիք ունի, և նոր սերունդը պետք է պատրաստ լինի շարունակաբար
զարգանալու»։
Միջոցառումը նաև
կարևոր հարթակ էր երիտասարդների ներուժի բացահայտման և իրենց հնարավորությունների
ընդլայնման համար՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ յուրաքանչյուր երիտասարդ ունի իր
սեփական ներուժը, որը պահանջում է ճիշտ ուղղորդում, աջակցություն և հավատ։
Միջոցառման
ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան անմիջական շփման մեջ մտնել
մասնագետների հետ, ուղղել իրենց հետաքրքրող հարցերը և ստանալ գործնական
խորհուրդներ։ Եզրափակիչ հատվածում մի շարք երիտասարդներ ստացան խորհրդանշական
նվերներ՝ որպես հիշեցում և խթան իրենց հետագա զարգացման ճանապարհին։
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ասիական բորսաներում անկումը շարունակվում է
2026/03/06/ 14:45 -
Հնդկաստանում գտնվող 104 ՀՀ քաղաքացի վերադարձել է Երևան․ ՀՀ ԱԳՆ
2026/03/06/ 14:25 -
Վնասազերծվել է Արաբկիրում կրակոցների հեղինակը (տեսանյութ)
2026/03/06/ 14:17 -
Անվճար լողի պարապմունքներ՝ Տավուշի և Կոտայքի մարզերի դպրոցականների համար
2026/03/06/ 14:14 -
Իրանը հստակեցրել է Հորմուզի նեղուցով անցման կանոնները
2026/03/06/ 14:03 -
Իրանն այժմ ցանկանում է բանակցել, իսկ ԱՄՆ-ն՝ կռվել. Թրամփ
2026/03/06/ 12:45 -
«Քաղաքացիական պայմանագիրը»՝ 29%, երկրորդ տեղում՝ «Մեր ձևով»՝ 11%. որ ուժին կքվեարկեին քաղաքացիները, եթե ընտրությունները լինեին հաջորդ կիրակի
2026/03/06/ 12:43 -
2026-ի փետրվարին հարցվածների 51%-ը կողմ է ԵՄ-ին Հայաստանի անդամակցությանը․ ՄՀԻ հարցում
2026/03/06/ 12:40 -
ՀՀ քաղաքացու անձնագրով ԱՄԷ-ից Հայաստան է վերադարձել է 197 անձ. ՀՀ ԱԳՆ
2026/03/06/ 12:20 -
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը մասնակցել է «OpenAI Education» գագաթաժողովին Սան Ֆրանցիսկոյում
2026/03/06/ 11:53
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Բժշկություն և բիզնես․ HyeTalk