Ներմուծողից՝ խոշոր արտադրող. «Էլեկտրիկա Գռուպ»
Լուրեր |
Ընկերությունը 16 տարվա պատմություն ունի։
Մալուխատարեր, տարբեր չափերի մետաղական արկղեր, շուրջ քառասուն տեսակի լուսատուներ ու 50-ից ավելի այլ արտադրատեսակներ. «Էլեկտրիկա Գռուպ» ընկերությունը շուկայում ներկայացնում է մատչելի գին-որակ համադրությամբ ապրանքատեսականի, որոնք ապահովում են ինչպես խոշոր շինարարական նախագծերի, այնպես էլ անհատական պահանջներին համապատասխան լուծումներ։

Ընկերությունը 16 տարվա պատմություն ունի. սկզբում զբաղվել են առևտրային գործունեությամբ և ներմուծել ապրանքներ, որոնք այժմ արտադրում են, իսկ հետո որոշել են սկսել սեփական արտադրությունը՝ կազմակերպելով ամբողջ արտադրական ցիկլը մեկ վայրում՝ հումքից մինչև պատրաստի լուծումներ:
«Էլեկտրիկա Գռուպ» ընկերության գործընկերն Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ արտադրությունը ամբողջությամբ ավտոմատացվել է և համալրվել ժամանակակից հաստոցներով ու սարքավորումներով։

«Կայացվեց որոշում, որ այն ապրանքները, որոնք մենք ներկրում էինք այլ երկրներից, այժմ պետք է պատրաստվեն մեր երկրում՝ այդպիսով աջակցելով մեր երկրի տնտեսությանը: Արտադրություն հիմնելու առաջին իսկ օրվանից մենք համագործակցել ենք Ակբա Լիզինգի հետ, որի շնորհիվ կարողացել ենք ձեռք բերել այն բոլոր սարքավորումները, որոնք մենք օգտագործում ենք մեր արտադրության մեջ։ Ակբա Լիզինգը մեզ տվեց լավ հնարավորություն, որ կարճ ժամկետներում իրագործենք մեր նպատակը:
Մեր գործարանի բացառիկությունը կայանում է նրանում, որ մենք կարողացել ենք փոքր հատվածում կառուցել լայն արտադրություն։ Մեր հոսքագծի առավելությունը կայանում է նրանում, որ կարող է արտադրել ցանկացած չափի ու երկարության մալուխատարեր։ Հայաստանում նմանը չկա, մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամբողջ աշխարհում օգտագործվում են մի քանի հոսքագծեր նման լայն արտադրանքներ ստանալու համար, իսկ մեզ մոտ դա իրականացվում է մեկ հոսքագծով»,- նշել է «Էլեկտրիկա Գռուպ» ընկերության գլխավոր ինժեներ Ժոզեֆ Միրզախանյանը։
«Էլեկտրիկա Գռուպն» ապրանքատեսականին ներկայացնում է իր 7 խանութներում, առաջիկայում էլ նախատեսում են մեծացնել արտադրական տարածքը և ապրանքների տեսականին:
Ակբա Լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է:
Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․