Telegram-ով տարածվող iPhone-ների արգելափակման խաբեությունները նոր փուլ են մտել․Արթուր Պապյան
Լուրեր |
Մեդիափորձագետ Արթուր Պապյանն զգուշացնում է. Telegram-ով տարածվող iPhone-ների արգելափակման խաբեությունները նոր փուլ են մտել
Վերջին ամիսներին աճել են դեպքերը, երբ խաբեբաները Telegram հարթակում թիրախավորում են iPhone օգտատերերին՝ նրանց սարքերն արգելափակելու, տվյալները գողանալու կամ նույնիսկ փրկագին պահանջելու նպատակով։ Մեդիափորձագետ Արթուր Պապյանի խոսքով՝ սա արդեն լայնածավալ արշավ է, որը կիրառվում է տարբեր մեթոդներով՝ սկսած սիրային ծուղակներից մինչև խաղերի անվճար խոստումներ երեխաներին։
Խաբեության տարբեր սցենարներ
1. Սիրային ծուղակ՝ վստահություն ստեղծելու ճանապարհով
Խարդախները ներկայանում են որպես հնարավոր ծանոթություն և սկսում շփվել Telegram-ով։ Երբ վստահության մթնոլորտ է ձևավորվում, նրանք հորինում են պատմություն՝ իբր կորցրել են իրենց հեռախոսը և շտապ անհրաժեշտություն ունեն մուտք գործել iCloud։ Օգտատիրոջից խնդրում են iPhone-ում մուտք գործել իրենց Apple ID-ով։ Դրանից հետո փոխում են գաղտնաբառը, ակտիվացնում «Find My iPhone»-ը և արգելափակում սարքը։ Հետևում է փրկագնի պահանջ՝ $100֊$600 չափով։
2. Կեղծ աշխատանքի առաջարկ՝ հավելվածների “թեստավորման” անվան տակ
Խաբեբաները ներկայանում են որպես աշխատանքի առաջարկող ընկերություն, ներկայացնում հեռակա աշխատանք որպես հավելվածների թեստավորող, խոստանում բարձր վարձատրություն։ Հիմնական խաբեությունը սկսվում է, երբ խնդրում են օգտատիրոջը դուրս գալ իր iCloud-ից և մուտք գործել իրենց տրամադրած տվյալներով՝ իբր ծրագրերն աշխատելու համար։ Արդյունքում՝ սարքը կրկին արգելափակվում է և սկսվում է փրկագնի պահանջը։
3. Խաղերի անվճար խոստումներ երեխաներին
Տագնապալի տարբերակներից մեկն էլ վերաբերում է երեխաներին։ Խաբեբաները խոստանում են անվճար խաղեր, Roblox-ի մոդեր կամ այլ բովանդակություն՝ խնդրելով մուտք գործել iCloud տվյալներով։ Երեխաները, չգիտակցելով վտանգը, կատարում են այդ քայլը, ինչի արդյունքում խարդախները վերահսկում են սարքը, լուսանկարներն ու տվյալները։
Ինչպես պաշտպանվել
- Երբեք մի մուտքագրեք այլ մարդկանց Apple ID-ն ձեր սարքում։
- Խոսեք երեխաների հետ առցանց անվտանգության մասին, բացատրեք, թե ինչու չպետք է կիսել հաշվի տվյալները կամ հետևել անվճար բովանդակության խոստումներին։
- Անտեսեք կասկածելի առաջարկները, նույնիսկ եթե դրանք թվում են հաճելի կամ շահավետ։
Եթե արդեն խաբվել եք
- Դիմեք Apple Support-ին։ Սա միակ օրինական տարբերակն է սարքի ապաարգելափակման համար։
- Պատրաստ եղեք ներկայացնել գնումի փաստաթղթեր, քանի որ գործընթացը երկարատև է և ենթադրում է սարքի իրական տիրոջ նույնականացում։
- Չփոխանցեք գումար խաբեբաներին։ Ոչ մի երաշխիք չկա, որ նրանք հետո կբացեն ձեր սարքը։
Արթուր Պապյանը շեշտում է, որ խաբեբաներին գումար փոխանցելը միայն խրախուսում է նրանց։ Միակ անվտանգ ճանապարհը պաշտոնական աղբյուրներին դիմելն է։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․