Ֆրանսիայի վարչապետը պլանավորում է կասեցնել կենսաթոշակային բարեփոխումը
Լուրեր |
Լեկոռնյուն որոշել է այս քայլին դիմել Սոցիալիստական կուսակցության հետ փոխզիջման շրջանակներում՝ անվստահության քվեից խուսափելու համար:
Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկոռնյուն պլանավորում է մինչև 2027 թվականը մասնակիորեն կասեցնել կենսաթոշակային բարեփոխումը, որով նախատեսվում է կենսաթոշակային տարիքի աստիճանական բարձրացում 62-ից մինչև 64 տարեկան: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից։
Նշվում է, որ ըստ BFMTV հեռուստաալիքի՝ Լեկոռնյուն խորհրդարանին կներկայացնի նոր կառավարության քաղաքական ծրագիրը։
Ըստ հրապարակման՝ հոկտեմբերի 13-ին Սեբաստիան Լեկոռնյուն ավելի քան 2 ժամ 15 րոպե բարեփոխումը քննարկել է «կենսաթոշակի հարցով զբաղվող աշխատանքային խմբի» հետ, որը բաղկացած է նախարարներից. նրանց թիմերի տեղեկատվության համաձայն` վարչապետի ներկայիս նախընտրելի դիրքորոշումը կենսաթոշակային բարեփոխման մասնակի կասեցումն է՝ մինչև 2027 թվականը (կենսաթոշակի անցնելու) օրինական տարիքը դադարեցնելու ճանապարհով»։
Լեկոռնյուն որոշել է այս քայլին դիմել Սոցիալիստական կուսակցության հետ փոխզիջման շրջանակներում՝ անվստահության քվեից խուսափելու համար, հաղորդում է BFMTV-ն։ Նախօրյակին աջ և ձախ ընդդիմությունը խորհրդարանին է ներկայացրել երկու առանձին բանաձև՝ կառավարությանը վստահության հարցի քննարկման շուրջ։ Ինչպես հիշեցնում է հեռուստաալիքը, եթե սոցիալիստները միանան քվեին, ապա նախարարների կաբինետին անվստահության հայտնելու համար անհրաժեշտ մեծամասնությունը կհավաքվի։
Հոկտեմբերի 10-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետի պաշտոնում կրկին նշանակել էր Լեկոռնյուին, որը մեկ ամսից քիչ պաշտոնավարելուց հետո՝ հոկտեմբերի 6-ին, հրաժարական էր տվել վարչապետի պաշտոնից։
2023 թ. հունվարից մինչև հունիս Ֆրանսիայում տեղի ունեցան կենսաթոշակային բարեփոխման դեմ լայնածավալ բողոքի ցույցեր. զանգվածային ակցիաներին ավելի քան մեկ միլիոն մարդ է մասնակցել ամբողջ երկրում։ Սակայն չնայած բնակչության կողմից ակնհայտ առարկություններին, 2023 թ. սեպտեմբերից օրենքը, որով կենսաթոշակային տարիքն աստիճանաբար 62-ից բարձրանում է մինչև 64, ուժի մեջ է մտել։ Կառավարությունը որպես բարեփոխման հիմնական պատճառ նշել է բյուջետային միջոցների անբավարարությունը թոշակառուների վճարումները ֆինանսավորելու համար։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Թրամփի «ոսկե քարտը» ձեռք է բերել ընդամենը մեկ օտարերկրացի
2026/04/24/ 14:57 -
ԱՄՆ տեղափոխվել ցանկացողների թիվը կտրուկ նվազել է
2026/04/24/ 14:55 -
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր
2026/04/24/ 14:54 -
Ստրասբուրգում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը (տեսանյութ)
2026/04/24/ 14:50 -
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետները
2026/04/24/ 14:48 -
«Պատմական հիշողությունը պահանջում է մշտական զգոնություն»․ Հունաստանի նախագահ
2026/04/24/ 14:46 -
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը այցելել է Ծիծեռնակաբերդ
2026/04/24/ 14:25 -
Եղանակային ծայրահեղ երևույթներ են կանխատեսվում․ Էլ-Նինյոն վերադառնում է
2026/04/24/ 14:17 -
Ֆրանսիան հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին. Մակրոն
2026/04/24/ 14:14 -
Եվրախորհրդարանում կքննարկվի Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության վերաբերյալ բանաձև
2026/04/24/ 13:28
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ