ABNews

Համաշխարհային բանկի հետ քննարկվել է բիզնես միջավայրի բարելավման BRIDGE ծրագիրը

Լուրեր | 2026/11/04 17:03

Համաշխարհային բանկի հետ քննարկվել է բիզնես միջավայրի բարելավման BRIDGE ծրագիրը

Արդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանը հանդիպել է Համաշխարհային բանկի խմբի պատվիրակության հետ՝ Երևան կատարած պաշտոնական առաքելության շրջանակներում: Հանդիպմանը մասնակցել է նաև Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արամ Խաչատրյանը։

Ինչու է դա կարևոր. Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանի բիզնեսի կարգավորում՝ հանուն ներդրումների, թվայնացման, աճի և ձեռներեցության» (BRIDGE) խորհրդատվական ծրագրի ընթացքն ու առանցքային ուղղությունները։ Ծրագիրն ուղղված է Հայաստանում բիզնես կարգավորման, ներդրումային միջավայրի և թվային կառավարման արդիականացմանը։

Քննարկումների առանցքային մանրամասները.

  • Օրենսդրական բարեփոխումներ. «Առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի բարեփոխման ռազմավարական ուղղությունների մշակում։

  • Պետական ռեգիստրի թվայնացում. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համակարգի ամբողջական թվայնացում և ընթացակարգերի պարզեցում։

  • Միջգերատեսչական համագործակցություն. Արդարադատության և Էկոնոմիկայի նախարարությունների սերտ փոխգործակցությունը Համաշխարհային բանկի ու տեղական կառույցների հետ՝ թվային կառավարումն ամրապնդելու և ձեռներեցությանն աջակցելու համար։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը