Ֆրանսիան հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր էջում գրել է.

«Ապրիլի 24-ին Ֆրանսիան հիշատակում է 1915թ․ Հայոց ցեղասպանությունը և հարգանքի տուրք է մատուցում դրա զոհերի հիշատակին։

Սա հնարավորություն է հիշելու, փոխանցելու և ընդգծելու այն անխզելի կապը, որը միավորում է Ֆրանսիան Հայաստանի և ֆրանսիացի ժողովրդին՝ հայերի հետ»։