Ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը Հակակոռուպցիոն կոմիտեի քննության շրջանակում։ Նրան մեղադրում են ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեջ։
Մամուլում շրջանառվող տեղեկություններով՝ գործը կապված է «Նորֆոլկ» ընկերության հետ։ Հարությունյանը ՊԵԿ նախագահ է եղել 2016-2018 թվականներին։
Այլ մանրամասներ այս պահին չեն հրապարակվում։

