Օտարերկրացիները ճանապարհային խախտումների վերաբերյալ կծանուցվեն ՀՀ սահմանային անցակետերում
Լուրեր |
Օրենքի ընդունմամբ փոփոխվում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վարչական վարույթի իրականացման կարգը
ՀՀ Ազգային ժողովը ընդունել է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Օրենքի համաձայն՝ օտարերկրացիների կողմից ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցներով կատարված և տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների դեպքում վարչական տույժ նշանակելու մասին որոշումները օտարերկրացիներին կծանուցվեն ՀՀ սահմանային անցակետերում՝ ՀՀ մուտքի կամ ելքի ժամանակ։
ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ օտարերկրացիների տվյալները կստացվեն սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից՝ անձնագրային տվյալներով հարցման միջոցով։
Այս համատեքստում նշվում է, որ այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք տրանսպորտային միջոցները տրամադրում են օտարերկրացիներին, վարչական մարմին ներկայացվող նյութերին պետք է կցեն նաև այն փաստաթղթի պատճենը, որով տվյալ անձը հատել է ՀՀ սահմանը։
Հակառակ դեպքում, եթե սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում կատարված հարցման արդյունքում տվյալներ չեն ստացվում, խախտումը օտարերկրացու կողմից կատարված լինելու փաստը ապացուցված չի համարվի, և վարչական պատասխանատվությունը կկրի տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ իրավաբանական անձի ղեկավարը։
Օրենքի ընդունմամբ փոփոխվում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վարչական վարույթի իրականացման կարգը՝ օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ դեպքերում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/13 22:00
Մարտի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 19:19
Մարտի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 15-ի կարևոր լուրերը
2026/03/15/ 22:00 -
2025-ի 1000 խոշոր հարկատուները. ՊԵԿ տվյալներ
2026/03/15/ 10:56 -
Մարտի 14-ի կարևոր լուրերը
2026/03/14/ 21:59 -
Մարտի 13-ի կարևոր լուրերը
2026/03/13/ 22:00 -
Մարտի 13-ի բիզնես լուրերը
2026/03/13/ 19:19 -
Ներդրումային առաջարկ կանանց համար
2026/03/13/ 18:31 -
Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ
2026/03/13/ 17:02 -
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
2026/03/13/ 16:40 -
Հայաստանը՝ միջազգային ներդրողների ռադարում․ Ամերիաբանկը՝ որպես LFG-ի մաս, Լոնդոնի ֆոնդային բորսայում
2026/03/13/ 16:38 -
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
2026/03/13/ 16:17
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին