Օտարերկրացիները ՀՀ–ում օգտագործելու համար կարող են ինտերնետ-փաթեթներ գնել հեռակա կարգով
Լուրեր |
Օտարերկրացիները կկարողանան հեռակա կարգով ինտերնետ-փաթեթներ գնել Հայաստանում օգտագործելու համար։
Որոշումը կայացվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀԾԿՀ–ի հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Արմեն Հունանյանն ասաց, որ նախկինում այս հնարավորությունը հասանելի էր միայն Հայաստանի քաղաքացիներին։ Նրանք կարող էին օպերատորների բջջային հավելվածների միջոցով ձեռք բերել վիրտուալ SIM-քարտեր սակագնային փաթեթներով՝ առանց սպասարկման գրասենյակներ այցելելու։ Այժմ պետությունը թույլ է տվել օպերատորներին հեռակա վաճառքներ իրականացնել նաև օտարերկրացիների համար` պայմանով, որ օպերատորը կապահովի հաճախորդի անհրաժեշտ նույնականացումը։ Այս դեպքում օտարերկրացին (օրինակ՝ զբոսաշրջիկը) Հայաստան ժամանելուց առաջ կկարողանա ներբեռնել օպերատորի հավելվածը, լրացնել անձնական տվյալները, ակտիվացնել վիրտուալ SIM-քարտը և ինտերնետ գնել։
Ըստ Հունանյանի ՀԾԿՀ-ն օպերատորներին այս հնարավորությունը տվել է, որպեսզի նրանք դուրս չմնան ինտերնետային զանգերի միջազգային ծառայությունների հետ մրցակցությունից (օրինակ՝ Airalo-ի)։ Ի տարբերություն սովորական հավելվածների (Viber, Whatsapp և այլն) դրանք տարբերվում են նրանով, որ իրենք են օգտատերերին առաջարկում և՛ միջազգային ինտերնետ (որը շատ երկրներում նրանք գնում են տեղական օպերատորներից), և՛ վիրտուալ SIM-քարտ։
Բջջային օպերատորների համար այսօր կայացված որոշումը հնարավորություն է, ոչ թե պարտավորություն (նույնիսկ Հայաստանի քաղաքացիների համար այս հնարավորությունն իր հավելվածում առայժմ ակտիվացրել է երեք օպերատորներից միայն մեկը)։ Սակայն ապագայում հնարավոր է, որ կարգավորող մարմինն այս գործառույթը պարտադիր դարձնի, եթե տեսնի, որ Հայաստանը հետ է մնում համաշխարհային միտումներից։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․