Կայուն տնտեսական աճի համար ՀՀ-ն դիտարկում է ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացումը․ Մ․Գրիգորյան
Լուրեր |
Կայուն տնտեսական աճի համար ՀՀ-ն դիտարկում է ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացումը․ Մ․Գրիգորյան
ԵԱՏՄ-ում էներգակիրների ընդհանուր շուկաների արագացված ձևավորումը տնտեսական գործունեության հավասար պայմանների հիմք կդառնա։ Այդ մասին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է Ղրղզստանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։
Նրա խոսքով, Միության ընդհանուր էներգետիկ շուկաների հետագա ձևավորումը և էներգետիկ անվտանգության ապահովումը առաջնահերթ են մնում Հայաստանի Հանրապետության համար։ Էներգակիրների ընդհանուր շուկաների արագացված ձևավորումը՝ ոչ խտրական գործունեության սկզբունքներով, պետք է դառնա բոլոր ԵԱՏՄ անդամ պետությունների համար տնտեսական գործունեության հավասար պայմանների ապահովման հիմքերից մեկը։
Նա նաև կարևորել է Միության անդամ պետությունների և հանձնաժողովների մաքսային ծառայությունների փոխգործակցությունը՝ հարկերով ծանրաբեռնված ապրանքների մաքսային հայտարարագրման մոնիթորինգի ոլորտում։ Նրա կարծիքով, նման համագործակցությունը դրանց արժեքի պատշաճ վերահսկողության կարևոր գործիք է, որն ուղղակիորեն ազդում է պետությունների բյուջեների եկամուտների վրա։
Նրա խոսքով, համատեղ ջանքերով զգալի աշխատանք է կատարվել ԵԱՏՄ-ում բժշկական միջոցների և արտադրանքի ընդհանուր շուկայի կայուն գործունեության ապահովման ուղղությամբ։ Դրա շնորհիվ արդեն հաջորդ տարվանից կսկսի գործել դեղամիջոցների շրջանառության ընդհանուր շուկա։
Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացումը դիտարկում է որպես կայուն տնտեսական աճի ևս մեկ ուղղություն։ Ժամանակակից մարտահրավերները, ըստ Գրիգորյանի, պահանջում են ոչ միայն ինստիտուցիոնալ լուծումներ, այլև օգնություն տեխնոլոգիական գործիքներից։ Արհեստական ինտելեկտը և թվային տեխնոլոգիաները դառնում են կարևորագույն ռեսուրս՝ ինչպես տնտեսության, այնպես էլ կորպորատիվ և պետական կառավարման ոլորտներում փոխգործակցության նոր, ավելի արդյունավետ մոդելներ ձևավորելու համար։
«ԵԱՏՄ շրջանակներում բիզնես գործընթացների օպտիմալացման և ինտեգրված թվային հարթակներ կառուցելու համար անհրաժեշտ է համակարգված աշխատանք տանել էլեկտրոնային կառավարման համակարգերի կատարելագործման և կիբերանվտանգության մեխանիզմների ներդրման ուղղությամբ», - ասել է Գրիգորյանը։
Փոխվարչապետի խոսքով, տնտեսական համագործակցության առանցքային տարրերից է նաև տրանսպորտային-լոգիստիկ ոլորտը։ Տրանսպորտային ենթակառուցվածքների դիվերսիֆիկացումը լրացուցիչ խթան կհաղորդի ինչպես ապրանքների արտահանմանը երրորդ երկրներ, այնպես էլ ԵԱՏՄ-ում ապրանքաշրջանառության աճին։
«Այս համատեքստում անհրաժեշտ եմ համարում ևս մեկ անգամ ընդգծել մեր կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծի կարևորությունը, որի նպատակն է ստեղծել հուսալի և փոխկապակցված տրանսպորտային երթուղիներ։ Ինչպես նաև ապահովել կայուն տարածաշրջանային զարգացում և տնտեսական կապերի ամրապնդում բոլոր շահագրգիռ պետությունների միջև՝ պետությունների ինքնիշխանության և իրավասության լիարժեք հարգանքի, ինչպես նաև փոխադարձության սկզբունքի հիման վրա»,- հայտարարել է Գրիգորյանը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․