Flash 3.0՝ նոր ձևաչափ, նոր էներգիա, նոր հնարավորություններ. Flash-ը նշում է 30 ամյակը
Լուրեր |
Flash 3.0՝ նոր ձևաչափ, նոր էներգիա, նոր հնարավորություններ. Flash-ը նշում է 30 ամյակը
Հայաստանում վառելիքի շուկայի առաջատար ընկերություններից Flash-ն ազդարարեց իր 30-ամյակի միջոցառումների մեկնարկը. Էներգիա և երաժշտություն, հին ու նոր բացառիկ մեքենաների ցուցադրություն, տրամադրող ու ջերմ միջավայր, տոնական բարձր տրամադրություն և անակնկալներ։
Ընկերությունն իր 30 ամյակի միջոցառումները նշելու է Flash 3.0 հայեցակարգով, որը բնորոշում է ընկերության անցած երեսուն տարին՝ 1.0-ն որպես սկիզբ և հիմնադրման փուլ, 2.0 որպես կայացման ու զարգացման փուլ, 3.0-ն՝ ամբողջությամբ նոր ձևաչափ, նոր էներգիա, նոր հնարավորություններ։
Flash-ը հիմնադրվել է 1995 թվականին՝ խորհրդային միության փլուզման, երկրաշարժի և պատերազմից հետո տիրող դժվարին պայմաններում։ Ընկերության հիմնադիրը, գիտակցելով սեփական երկրում վառելիքի անհրաժեշտությունը, ամենաբարդ պայմաններում նախաձեռնում է վառելիքի ներկրումն ու հիմք դնում այսօրվա առաջատար ու զարգացած ընկերության կայացմանը։
Այս տարիների ընթացքում Flash-ն ավելացրել է լիցքավորման կայանների թիվը, մեծացրել թիմն ու ընդլայնել ծառայությունները՝ առաջարկելով Express Shop խանութ-սրահներ և էլեկտրամոբիլների համար նախատեսված Express Charge լիցքավորման կայաններ։
Այսօր արդեն Flash-ը միայն վառելիքի մատակարար չէ, այն ճանապարհային ենթակառուցվածքում ծառայություն մատուցող էկոհամակարգ է՝
«Այսօր Ֆլեշ-ի ապրանքը ոչ թե վառելիքն է, այլ՝ ծառայությունը, վստահելի փորձառությունը»,-իր ելույթում նշեց Flash ընկերության Գլխավոր տնօրեն Սանասար Բեգլարյանն ու հավելեց,- «Flash 3.0 անվանումն ինքնին հուշում է, որ մենք այլևս նոր դարաշրջանում ենք, ու պետք է քայլենք դրա պահանջներին համահունչ։
Այսօր Flash-ը նոր էներգիա է. ավանդական վառելիքի հետ միասին մենք սահուն անցում ենք կատարում դեպի էլեկտրամոբիլների լիցքավորման կայաններ ավելացնելուն։ Flash-ը նոր ձևաչափ է. լիցքավորման կետն այլևս միայն վառելիքի համար չէ, այն ճանապարհային ամբողջական էկոհամակարգ է։ Այսօր Flash-ը նոր հնարավորություններն են. մենք մեր սպառողների ու հաճախորդների համար ստեղծում ենք ժամանակակից հավելվածներ՝ ավելի հեշտացնելու նրանց փորձառությունը։
Իր երեսուն ամյակին ընդառաջ՝ ընկերությունը ներկայացրեց նաև FlashMobile բջջային հավելվածը, որը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում օգտատերերին։
Շուտով Flash-ը ներկայացնելու է նաև լցակայանների ամբողջությամբ նոր ու բացառիկ կոնցեպցիաներ` Հայաստանի ամբողջ տարածքում, մարզերում ու գլխավոր մայրուղիներին։





*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․