Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակումը կիրականացվի սեպտեմբերի 30-ին
Լուրեր |
Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակումը կիրականացվի սեպտեմբերի 30-ին
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Հայաստանը ներդրել է ՏՀԶԿ Հարկային նպատակներով ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման ստանդարտը, որի շրջանակում ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակումը կիրականացվի 2025 թվականի սեպտեմբերի 30-ին։
Կոմիտեն տեղեկացնում է, որ փոխանակումն ընդգրկելու է օտարերկրյա հարկային ռեզիդենտների հաշիվների վերաբերյալ տեղեկությունները: Ընդ որում, հարկման նպատակով ՀՀ ռեզիդենտ են համարվում այն ֆիզիկական անձինք, որոնք հարկային տարում գտնվել են Հայաստանում 183 օր կամ ավելի, կամ որոնց կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանում։ Կենսական շահերի կենտրոնը համարվում է այն վայրը, որտեղ կենտրոնացած են անձի ընտանեկան կամ տնտեսական շահերը։ Մասնավորապես, եթե Հայաստանում է գտնվում նրա տունը (որտեղ բնակվում է նրա ընտանիքը), անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը, կամ հիմնական տնտեսական (պրոֆեսիոնալ) գործունեության իրականացման վայրը։ Իրավաբանական անձի դեպքում հարկային ռեզիդենտության երկիր համարվում է այն երկիրը, որի իրավասու մարմնի կողմից այն գրանցված է կամ որտեղ գտնվում է դրա իրական ղեկավարման վայրը։
Միաժամանակ, կարևոր է ընդգծել, որ այն անձինք, որոնց վերաբերյալ տեղեկությունները նախատեսվում է փոխանակել, այդ մասին պատշաճ ծանուցվում են համապատասխան ֆինանսական հաստատության կողմից: Եթե տվյալ անձինք չեն ցանկանում, որ իրենց հաշվի վերաբերյալ տեղեկությունները փոխանակվեն, ապա ֆինանսական հաստատությունը դադարեցնում է նրանց հետ գործարար հարաբերությունները կամ չի հաստատում այդպիսիք և հարկային մարմնի կողմից այդ հաշիվների փոխանակում չի իրականացնում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․